ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին» N1238-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ սույն նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է շահութաբաժնի հաշվարկին՝ որոշ ծախսերի մասնակցելու հստակեցմամբ։
Անհրաժեշտությունը ծագել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները, որի արդյունքում ՀՀ Վարչապետի 15.01.2025թ. N02/16.5/1042-2025 հանձնարարականի կատարման շրջանակներում ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ աշխատանքային քննարկման ընթացքում որոշվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կշրջանառվի ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգում կատարել համապատասխան լրացում։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել շահութաբաժնի հաշվարկին ծախսագրվող ծախսերը։ Մասնավորապես, խոսքը գնում է դատարանի վճռով աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցված, ինչպես նաև հիմնական միջոցների վերագնահատման արդյունքում հաշվարկված մաշվածության և մինչև վերագնահատումը հաշվարկված մաշվածության գումարի տարբերության չափով գումարներին:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծով ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովումը դարձնել ավելի հստակ: Դրա հետ մեկտեղ, ակնկալվում է նաև ՀՀ ֆինանսների նախարարության հսկողական գործառույթների անխաթար իրականացման շարունակականություն՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում զուտ շահույթին ավելացումների որոշման, ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի ճշգրտման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացների անընդհատելիության ապահովման ուղղությամբ:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։
6․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն
Սույն նախագծի ընդունմամբ փոփոխություն է առաջանում ՀՀ ֆինանսների նախարարի 2024 թվականի փետրվարի 27-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N47-Լ հրամանում։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
13.05.2025 - 29.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1332
Տպել