ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«.....» ………………… 2025 թվականի N…….-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին» N1238-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.
«ը) դատարանի վճռով աշխատակիցներին աշխատանքում չվերականգնելու դիմաց հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցման ծախսերը,».
«թ) հիմնական միջոցների վերագնահատման արդյունքում հաշվարկված մաշվածության և մինչև վերագնահատումը հաշվարկված մաշվածության գումարի տարբերության չափով:».
2) որոշման 8-րդ կետում «գործունեությանը չառնչվող» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ աշխատակիցների փոխադրումների և ավտոմեքենաների վարձակալության, աշխատակիցների հանգստի, կորպորատիվ միջոցառումների կազմակերպման և այլն)» բառերը.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2025 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքներով պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների հիման վրա 2026 թվականից սկսած՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում զուտ շահույթին ավելացումների որոշման, ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի ճշգրտման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացների նկատմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
13.05.2025 - 29.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1334
Տպել