Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«.....» ………………… 2025 թվականի N…….-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ­ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունե­լով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրեն­քի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը որոշում է.

    1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկե­րու­թյունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմա­նա­չափերը սահմանելու մասին» N1238-Ն որոշման մեջ կատարել հետև­յալ փոփո­խությունները և լրացումներ­ը`

   1) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.

«ը) դատարանի վճռով աշխատակիցներին աշխատանքում չվերականգնելու դիմաց հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցման ծախսերը,».

«թ) հիմնական միջոցների վերագնահատման արդյունքում հաշվարկված մաշվածության և մինչև վերագնահատումը հաշվարկված մաշվածության գումարի տարբերության չափով:».

   2) որոշման 8-րդ կետում «գործունեությանը չառնչվող» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ աշխատակիցների փոխադրումների և ավտոմեքենաների վարձակալության, աշխատակիցների հանգստի, կորպորատիվ միջոցառումների կազմակերպման և այլն)» բառերը.

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2025 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքներով պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների հիման վրա 2026 թվականից սկսած՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում զուտ շահույթին ավելացումների որոշման, ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի ճշգրտման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացների նկատմամբ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

  • Discussed

    13.05.2025 - 29.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1339

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: