Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ­ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփակա­նու­թյուն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկե­րությունների կողմից իրականացվող որոշ ծախ­սերի առավե­լագույն թույլատրելի սահմա­նաչափերը սահմանելու մասին» N1238-Ն որոշման (այսու­հետ՝ Որոշում) մեջ սույն նախա­գծով (այսուհետ՝ Նախագիծ) լրացումներ­ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է շահութաբաժնի հաշվարկին՝ որոշ ծախսերի մասնակցելու հստակեցմամբ։

Անհրաժեշտությունը ծագել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից  իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված անհամապատաս­խանությունները, որի արդյունքում ՀՀ Վարչապետի 15.01.2025թ. N02/16.5/1042-2025 հանձնարարականի կատարման շրջանակներում ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ աշխատանքային քննարկման ընթացքում որոշվել է, որ ՀՀ ֆինանս­ների նախարարության կողմից կշրջանառվի ՀՀ կառավարության համապատասխան որոշ­ման նախագիծ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգում կատարել համապատասխան լրացում։

    2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել շահութաբաժնի հաշվարկին ծախսագրվող ծախսերը։ Մասնավորապես, խոսքը գնում է դատարանի վճռով աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցված, ինչպես նաև հիմնական միջոցների վերագնահատման արդյունքում հաշվարկված մաշվածության և մինչև վերագնահատումը հաշվարկված մաշվածության գումարի տարբերության չափով գումարներին:

    3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

    Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

  

 4 Ակնկալվող արդյունքը

Նախագծով ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովումը դարձնել ավելի հստակ:  Դրա հետ մեկտեղ, ակնկալվում է նաև ՀՀ ֆի­նանս­ների նախարարու­թյան հսկողա­կան գոր­ծառույթ­ների անխաթար իրականացման շարունակականություն՝ պետության սեփականություն հանդիսա­ցող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակեր­պություններում զուտ շահույթին ավելացում­ների որոշման, ըստ այդմ՝ Հայաստանի Հանրա­պետու­թյան պետա­կան բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշ­վարկման բազայի ճշգրտման և պետական բաժ­նեմասից ստացվող շահութա­բա­ժինների՝ Հայաստանի Հանրապե­տության պետական բյուջե վճարման գործընթացների անընդհատելիության ապահով­ման ուղղությամբ:

    5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախ­սերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։

    6 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

    Սույն նախագծի ընդունմամբ փոփոխություն է առաջանում ՀՀ ֆինանսների նախարարի 2024 թվականի փետրվարի 27-ի  «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N47-Լ հրամանում։

    7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

    Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

 

 

 

  • Discussed

    13.05.2025 - 29.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1335

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: