Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 08.05.2025 16:54:51 Սույն նախագծով սահմանվում է, որ հերքման և հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում՝ հերքման պահանջն է ենթակա մերժման։ Կարծում ենք, վերոնշյալ երկու պահանջների միաժամանակ ներկայացնելու անթույլատրելիությունը կամ արգելքը զրկում է մարդուն իր իրավունքների ամբողջական պաշտպանությունից։ Քանի որ անհրաժեշտ է ապահովել ոչ միայն իրավախախտման դադարեցումը, այլև դրա հետևանքների վերացումը։ Առաջարկում ենք վերանայել և վերախմբագրել այդ ձևակերպումը, սահմանելով ճկուն և արդյունավետ մեխանիզմներ, որը թույլ կտա ՀՀ իրավասու մարմնին որոշելու երկու պահանջների համաժամանակյա կատարումը, հաշվի առնելով նաև կոնկրետ դեպքիհանգամանքներից։ Ըստ էության, մի շարք դեպքերում և իրավիճակներում երկու պահանջի միաժամանակյա կատարումն է ապահովում անձի՝ մարդու խախտված իրավունքների լիարժեք վերականգնումը։ Չի ընդունվել
2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 08.05.2025 17:01:44

Սույն նախագծով սահմանվում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, իսկ հեռացման պահանջը ստանալուց հետո՝ անհապաղ, պարտավոր է հերքման կամ հեռացման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու կամ հեռացում կատարելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը կամ հեռացումը մերժելու մասին: Հեռացումը կատարվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո անհապաղ: Առաջարկում ենք «անհապաղ» եզրույթը, որն ըստ էության պարունակում է իրավական անորոշություն, հստակեցնել և փոխարենը սահմանել հստակ ժամկետներ (օրինակ 24 կամ 48 ժամ կամ 2 աշխատանքային օրում):

Չի ընդունվել

3 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 08.05.2025 17:34:29 Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր՝ 4-րդ կետով, ըստ որի՝ «եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ էջում (օգտահաշվում) հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման մեջ, ապա հեռացնել այդ գրառումը՝ ամբողջությամբ կամ մասնակի»։ Այս ձևակերպումը խնդրահարույց է այնքանով, որքանով նախատեսում է հեռացնել միայն վիրավորանք պարունակող այն գրառումը, որը որպես առանձին միավոր է (ոչ մեկնաբանություն) հրապարակվել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի օգտատիրոջ էջում։ Մինչդեռ, ներկայումս առցանց հարթակի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համացանցի օգտատերերը (այդ թվում հատուկ այդ նպատակով ստեղծված կեղծ օգտատերերը) հաճախ վիրավորանք և զրպարտություն պարունակող տարբեր գրառումներ են կատարում իրենց կամ այլ օգտատերերի հրապարակած (առանձին միավոր հանդիսացող) հրապարակումների մեկնաբանությունների դաշտում։ Անառարկելի է, որ առցանց հրպարակումների մեկնաբանությունների դաշտում արված գրառումներն ունեն նույն տարածվածությունը (անորոշ թվով անձանց հասանելիությունը) ինչը բուն հրապարակումն է։ Հետևաբար երկուսն էլ ունենում են նույն արդյունքը, և կարող են առաջանալ, եթե այդ գրառումները հրապարակվեին օգտատիրոջ առանձին միավոր հանդիսացող հրապարակումների դաշտում։ Այսպիսով, համացանցի միջոցով վիրավորանքի և զրպարտության տարածումը կանխելու ինչպես նաև օրենքում «լուսանցքներ» չթողնելու համար առաջարկում ենք Նախագծով Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի՝ 7-րդ մասում առաջարկվող լրացումը վերաձևակերպել հետևյալ կերպ. «Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ էջում (օգտահաշվում) հրապարակված առանձին միավոր հանդիսացող գրառման կամ դրա մեկնաբանություն մեջ, ապա հեռացնել այդ գրառումը կամ մեկնաբանությունը՝ ամբողջությամբ կամ մասնակի»։ Չի ընդունվել
4 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 08.05.2025 18:07:49 Նույն Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ մասում առաջարկվում է լրացնել նոր 5-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «5) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:»։ Փոխհատուցման չափն անհամեմատ բարձր է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այն փոխհատուցելու է լրատվական գործունեություն չիրականացնող անձը (ֆիզիկական անձ) կամ հասկանալի չէ թե ինչու՞ են ֆիզիկական անձն ու լրատվամիջոցը հավասարեցվել միմյանց։ Սահմանված շեմը առանց հստակ չափորոշիչների սահմանման և որոշակիացման, կարող է դառնալ մարդու իրավուքների խախտման, անհավասարության պատճառ։ Առաջարկում ենք փոխհատուցման չափը սահմանելուն զուգահեռ նաև հստակ չափորոշիչներ սահմանել, հաշվի առնելով փոխհատուցում տրամադրողի կարգավիճակը՝ ֆիզիկական անձ է, թե՞ լրատվական միջոց, հանրային անձ է, թե՞ ոչ, նրա գրառման տարածվածության չափն ու ծավալը, հասցեատիրոջ վնասի աստիճանը և այլ կարևոր հանգամանքներ։ Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: