Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արման Ավագյան 02.05.2025 11:36:24 Առաջարկում եմ Հոդված 2-ի 9-րդ կետում բացի ԲՀՊՏ-ները ավելացնել "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երին, քանի որ դրանք ոչ պակաս կարևոր տարածքներ են կենսաբազմազանության մոնիթորինգի համար և ընդգրկում են մեկ տասնյակից ավել արգելավայրեր։ Չի ընդունվել։ Նախագծով առաջարկվող մասնակցությունը մոնիթորինգին վերաբերում է բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Արգելավայրերը «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն արդեն իսկ համարվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ։
2 Արման Ավագյան 05.05.2025 10:16:30 Հարգելի գործընկերներ՝ Իհարկե ԲՀՊՏ օրենքի համապատասխան հոդվածը ներառում է նաև արգելավայրերը, սակայն դրանք "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երի չնչին մասն են կազմում և կենսաբազմազանության ուսումնասիրման տեսանկյունից կապված են մնացյալ անտառների և անտառային հողերի հետ։ Առաջարկս վերաբերում էր նրան, որ ուսումնասիրություններում ընդգրկվեր անտառտնտեսություն մասնաճյուղերը ամբողջապես, քանի որ դրանք կազմում են հանրապետության տարածքի մոտ 10% և ոչ պակաս կարևոր են ուսումնասիրման և ամբողջական պատկեր ստանալու համար։ Ընդունվել է։ Նախագծի 2-րդ հոդվածում կատարվել է համապատասխան լրացում։
3 Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ 05.05.2025 12:33:48 Բացի ԲՀՊՏ-ների կատեգորիա հանդիսացող արգելավայրերը անտառները "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երը նույնպես ունեն հարուստ կենսաբազմազանություն և ներառում են տարբեր բնական էկոհամակարգեր, ուստի կենսաբազմազանության մոնիթորինգի համար նույպես հանդիսանում են կարևոր օբյեկտներ։ Անտառների և անտառային հողերի վիճակի կանխատեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթացը ապահովելու համար Հոդված 2-ի 9-րդ կետում "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երին վերաբերող առաջարկը անհրաժեշտ է ընդունել։ Համաձայն Անտառային օրենսգրքի Հոդված 19-ի Անտառային տնտեսություն վարող անձինք պարտավոր են նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը, որի կարևոր գործառույթներից է կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացումը: Ընդունվել է։ Նախագծի 2-րդ հոդվածում կատարվել է համապատասխան լրացում։