Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է էկոպարեկային ծառայության լիազորություններում ներառել բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը։

  • Քննարկվել է

    28.04.2025 - 13.05.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 812

Տպել

Առաջարկներ`

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ

05.05.2025

Բացի ԲՀՊՏ-ների կատեգորիա հանդիսացող արգելավայրերը անտառները "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երը նույնպես ունեն հարուստ կենսաբազմազանություն և ներառում են տարբեր բնական էկոհամակարգեր, ուստի կենսաբազմազանության մոնիթորինգի համար նույպես հանդիսանում են կարևոր օբյեկտներ։ Անտառների և անտառային հողերի վիճակի կանխատեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթացը ապահովելու համար Հոդված 2-ի 9-րդ կետում "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երին վերաբերող առաջարկը անհրաժեշտ է ընդունել։ Համաձայն Անտառային օրենսգրքի Հոդված 19-ի Անտառային տնտեսություն վարող անձինք պարտավոր են նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը, որի կարևոր գործառույթներից է կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացումը:

Արման Ավագյան

05.05.2025

Հարգելի գործընկերներ՝ Իհարկե ԲՀՊՏ օրենքի համապատասխան հոդվածը ներառում է նաև արգելավայրերը, սակայն դրանք "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երի չնչին մասն են կազմում և կենսաբազմազանության ուսումնասիրման տեսանկյունից կապված են մնացյալ անտառների և անտառային հողերի հետ։ Առաջարկս վերաբերում էր նրան, որ ուսումնասիրություններում ընդգրկվեր անտառտնտեսություն մասնաճյուղերը ամբողջապես, քանի որ դրանք կազմում են հանրապետության տարածքի մոտ 10% և ոչ պակաս կարևոր են ուսումնասիրման և ամբողջական պատկեր ստանալու համար։

Արման Ավագյան

02.05.2025

Առաջարկում եմ Հոդված 2-ի 9-րդ կետում բացի ԲՀՊՏ-ները ավելացնել "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երին, քանի որ դրանք ոչ պակաս կարևոր տարածքներ են կենսաբազմազանության մոնիթորինգի համար և ընդգրկում են մեկ տասնյակից ավել արգելավայրեր։

Տեսնել ավելին