Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Նարինե Մարտիրոսյան 24.04.2025 02:20:19 | Առաջարկում եմ ,որպեսզի շահառուի անչափահաս երեխան ևս կարողանա օգտվել ծնողի սոցփաթեթի ծառայություններից | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Սոցփաթեթի գործող կարգավորմամբ սոցփաթեթի շահառուի անմիջական ընտանիքի անդամ համարվող՝ զավակը ևս կարող է օգտվել սոցփաթեթի որոշ ուղղությունների (օրինակ, հանգստի ապահովման ծառայությունից, ուսման վճարի մարման, սպորտային կազմակերպությունների վճարների մարման կամ հիպոթեքային վարկի վճարի մարման)։ Սոցփաթեթի շահառուի ընտանքի անդամը (այդ թվում՝ զավակը) չիկարող օգտվել միայն առողջապահական ուղղությունից։ Հարկ է, սակայն նկատել, որ սույն նախագծի կարգավորման բուն առարկան վերաբերում է սոցփաթեթի շահառուների շրջանակը որոշակի խումբ շահառուներով լրացնելուն։ | |||
| 2 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 30.04.2025 16:43:57 | Նախագծի 6-րդ ենթակետում ցանկում առաջարկում ենք ավելացնել - «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն - «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կազմակերպությունները։ ------------------------------------------------------------------------------- Հիմնավորում --------------------- Վերոնշված ՊՈԱԿ-ների աշխատակիցները շատ դեպքերում նույն աշխատանքն են կատարում, ինչ որ պետական գերատեսչությունների հաստիքներում աշխատող տեխնիկական աշխատակիցները, որոնք օգտվում են սոցիալական փաթեթից։ Բացի գերատեսչություններից, նմանատիպ պետական ոչ առևտրային կազմակերպություններ ևս կան, որոնց աշխատողները օգտվում են սոցիալական փաթեթից։ Կարծում ենք, որ արդարության տեսանկյունից ճիշտ չէ, որ տարբեր պետական կազմակերպություններում աշխատող և միևնույն աշխատանք կատարող աշխատողների մի մասն ունի սոցփաթեթ, իսկ մյուս մասը՝ ոչ։ | Առաջարկը չի ընդունվել։ Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 3.1-ին ենթակետի, որով նախատեսված չէ սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկում նաև «Սպասարկում» կամ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կազմակերպությունները ներառելու ուղղությունները։ Առաջարկը կքննարկվի սոցփաթեթի շահառուների շրջանակի հետագա ընդլայնումների շրջանակում։ |