Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«     »  «                 »  2025 թվականի N ...... -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի`

1) 5-րդ ենթակետի «ե.» պարբերության «մարզպետարաններ» բառը փոխարինել «մարզպետների աշխատակազմեր» բառերով.

2) 6-րդ ենթակետում՝

ա. «ժդ» և «ժե» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

բ. «լբ» պարբերության «արդարադատության» բառը փոխարինել «առողջապահության» բառով.

գ. «լգ» պարբերության «Կոնդի» բառը փոխարինել «Կառավարական» բառով.

դ. «խա» պարբերության «Երևանի պետական մանկավարժական համալսարանի N 57» բառերը փոխարինել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի» բառերով.

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «խդ»- «ծբ» պարբերություններ.

«խդ. Հայաստանի կինոյի հիմնադրամը,

խե. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը,

խզ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային N 57 հիմնական դպրոցը,

խէ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանը,

խը. Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանը,

խթ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը,

ծ. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ավագ դպրոցը,

ծա. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցը,

ծբ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը.»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» և «ե» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։

 

 

  • Քննարկվել է

    22.04.2025 - 07.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1404

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.04.2025

Նախագծի 6-րդ ենթակետում ցանկում առաջարկում ենք ավելացնել - «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն - «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կազմակերպությունները։ ------------------------------------------------------------------------------- Հիմնավորում --------------------- Վերոնշված ՊՈԱԿ-ների աշխատակիցները շատ դեպքերում նույն աշխատանքն են կատարում, ինչ որ պետական գերատեսչությունների հաստիքներում աշխատող տեխնիկական աշխատակիցները, որոնք օգտվում են սոցիալական փաթեթից։ Բացի գերատեսչություններից, նմանատիպ պետական ոչ առևտրային կազմակերպություններ ևս կան, որոնց աշխատողները օգտվում են սոցիալական փաթեթից։ Կարծում ենք, որ արդարության տեսանկյունից ճիշտ չէ, որ տարբեր պետական կազմակերպություններում աշխատող և միևնույն աշխատանք կատարող աշխատողների մի մասն ունի սոցփաթեթ, իսկ մյուս մասը՝ ոչ։

Նարինե Մարտիրոսյան

24.04.2025

Առաջարկում եմ ,որպեսզի շահառուի անչափահաս երեխան ևս կարողանա օգտվել ծնողի սոցփաթեթի ծառայություններից

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: