«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024թ. դեկտեմբերի 4-ի ՀՕ-475-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) ընդունմամբ։ Մասնավորապես՝ հիշյալ Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, վերանայվել են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառելու դեպքերը։ Մասնավորապես՝ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու և (կամ) ծառայողական լիազորությունները վերազանցելու և (կամ) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու և (կամ) ծառայողական քննություն անցկացնելու կարգը խախտելու և (կամ) քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում։ Հիշյալ վերանայումը կնպաստի նաև ծառայողական քննություն անցկացնելիս ծառայողական քննության կողմերին առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերելուն։
Գործող «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին կարգապահական տույժ կիրառելու մասին, պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշմանը ծանուցվելու օրվանից հաշված` երեք աշխատանքային օրվա ընթացքում և ահմանված կարգով բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող ակտի կատարումը: «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024թ. դեկտեմբերի 4-ի ՀՕ-475-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած է ճանաչվում հիշյալ դրույթը։ Նախագծի ընդունումը բխում է նաև էթիկայի հանձնաժողովի կողմից ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում գործնականում առաջացած խնդիրներին իրավական լուծումներ տալու անհրաժեշտությունից:
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։
Քաղաքացիական ծառայության գրասենյակը, օժտված լինելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը կառավարելու լիազորությամբ, շարունակաբար կատարելագործում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի թվային լուծումները մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները հեշտացնելու և դրանք առավել թափանցիկ դարձնելու նպատակով։
2.Կարգավորման նպատակը
Նախագծի նպատակն է քաղաքացիական ծառայության համակարգում վերանայել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառելու դեպքերը՝ նաև թվայնացնելով ամբողջ ծառայողական քննության անկացման գործընթացը։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքից բխող փոփոխությունների իմպլենտացումը և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգում գործընթացների կառավարման պարզության, թափանցիկության և տվյալների հասանելիության շրջանակներում ծառայողական քննության հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թվայնացնելու գործընթացը։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» միջոցառումից, որի ակնկալվող արդյունքներից է հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերի բարելավվումը՝ մասնավոր հատվածի լավագույն և միջազգային կիրառելի փորձի ներդրմամբ, ինչպես նաև հանրային ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու նպատակով մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածով նախատեսված «Հանրային ծառայության մրցունակության բարձրացում» ռազմավարական նպատակի «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» 4․3-րդ ենթակետով սահմանված միջոցառումներից։
-
Քննարկվել է
16.04.2025 - 01.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Դիտումներ` 2460
Տպել