Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

   «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024թ. դեկտեմբերի 4-ի ՀՕ-475-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) ընդունմամբ։ Մասնավորապես՝ հիշյալ Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, վերանայվել են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառելու դեպքերը։ Մասնավորապես՝ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու և (կամ) ծառայողական լիազորությունները վերազանցելու և (կամ) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու և (կամ) ծառայողական քննություն անցկացնելու կարգը խախտելու և (կամ) քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում։ Հիշյալ վերանայումը կնպաստի նաև ծառայողական քննություն անցկացնելիս ծառայողական քննության կողմերին առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերելուն։

Գործող «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին կարգապահական տույժ կիրառելու մասին, պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշմանը ծանուցվելու օրվանից հաշված` երեք աշխատանքային օրվա ընթացքում և ահմանված կարգով բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող ակտի կատարումը: «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024թ. դեկտեմբերի 4-ի ՀՕ-475-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած է ճանաչվում հիշյալ դրույթը։ Նախագծի ընդունումը բխում է նաև էթիկայի հանձնաժողովի կողմից ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում գործնականում առաջացած խնդիրներին իրավական լուծումներ տալու անհրաժեշտությունից:

Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։

Քաղաքացիական ծառայության գրասենյակը, օժտված լինելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը կառավարելու լիազորությամբ, շարունակաբար կատարելագործում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի թվային լուծումները մարդկային ռեսուրսների  կառավարման գործընթացները հեշտացնելու և դրանք առավել թափանցիկ դարձնելու նպատակով։

 

2.Կարգավորման նպատակը

Նախագծի նպատակն է քաղաքացիական ծառայության համակարգում վերանայել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառելու դեպքերը՝ նաև թվայնացնելով ամբողջ ծառայողական քննության անկացման գործընթացը։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքից բխող փոփոխությունների իմպլենտացումը և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգում գործընթացների կառավարման պարզության, թափանցիկության և տվյալների հասանելիության շրջանակներում ծառայողական քննության հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թվայնացնելու գործընթացը։

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում»  միջոցառումից, որի  ակնկալվող արդյունքներից է հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերի բարելավվումը՝ մասնավոր հատվածի լավագույն և միջազգային կիրառելի փորձի ներդրմամբ, ինչպես նաև հանրային ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու նպատակով մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691-Լ որոշմամբ հաստատված  N 2 հավելվածով նախատեսված «Հանրային ծառայության մրցունակության բարձրացում»  ռազմավարական նպատակի  «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» 4․3-րդ ենթակետով սահմանված միջոցառումներից։

 

  • Обсуждалось

    16.04.2025 - 01.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Гражданская служба

  • Министерство

    Офис гражданской службы Аппарата Премьер-министра

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2466

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: