«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել և 2024 թվականի դեկտեմբերի 23-ին ուժի մեջ է մտել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքը։
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Նույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Գաղտնիության ռեժիմը ապահովող» բառերով:
- Կարգավորման նպատակը
«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագծով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունների և քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների ցանկի վերաբերյալ կարգավորումները համապատասխանեցնել 2024 թվականի դեկտեմբերի 23-ին ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումների պահանջներին:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում որոշմամբ սահմանված կարգավորումները կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքով նախատեսված կարգավորումներին:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
09.04.2025 - 24.04.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Դիտումներ` 2318
Տպել