Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

  • -------- 2025 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

      1.Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի «Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 270-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ և Որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածներում  կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

  • Որոշման և Որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածների վերնագրերում, ինչպես նաև Որոշման և Որոշմամբ հաստատված N1 հավելվածի ամբողջ տեքստում «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ» բառերը փոխարինել «ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ ԱՊԱՀՈՎՈՂ» բառերով․
  • Որոշմամբ հաստատված N1 հավելվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և N2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում «պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու» բառերը փոխարինել «գաղտնիության ռեժիմի ապահովման» բառերով:

       2.Որոշմամբ հաստատված N1 հավելվածի՝

           1) 3-րդ կետի 1-ին, 3-րդ և 11-րդ ենթակետերում «պետական գաղտնիքին առնչվելու» բառերից հետո լրացնել «համապատասխան ձևի» բառերը.

   2) 3-րդ կետի 6-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերում «պետական գաղտնիքին վերաբերող» բառերը փոխարինել «պետական գաղտնիքին առնչվող» բառերով.

    3) 3-րդ կետի 11-րդ ենթակետում «ծառայողի» բառը փոխարինել «ծառայության» բառով: 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ                                                                   Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    09.04.2025 - 24.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2319

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: