Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2024 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել և 2024 թվականի դեկտեմբերի 23-ին ուժի մեջ է մտել  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքը։

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Նույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Գաղտնիության ռեժիմը ապահովող» բառերով:

 

  1. Կարգավորման նպատակը

«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագծով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին»  օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունների և քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների ցանկի վերաբերյալ կարգավորումները համապատասխանեցնել 2024 թվականի դեկտեմբերի 23-ին ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումների պահանջներին: 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում որոշմամբ սահմանված կարգավորումները կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքով նախատեսված կարգավորումներին: 

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

 

5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Discussed

    09.04.2025 - 24.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2320

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: