Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի

N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 64-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 71-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջների համաձայն զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման տրամադրման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 13-րդ և 15-րդ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
  • Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, նույն հոդվածի 5-րդ մասի և 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նաև զինծառայողներին հավասարեցված անձինք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանում են ՀՀ կառավարության սահմանած կարգով: Նշված նորմերը գործել են նաև նախկին §Զինվորական ծառայություն անցնելու մասին¦ ՀՀ օրենքում, որևէ էական փոփոխություն չեն կրել գործող օրենքում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը սահմանող ՀՀ կառավարության 25.07.2013թ. N 806-Ն որոշման մեջ փոփոխել օրենքին կատարվող հղումները: Միաժամանակ, որպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակ, նախատեսվել է որոշումը լրացնել նաև բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներով՝ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 20.06.2001թ. N 553 որոշումը:
  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

  Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի ամբողջականությունը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Որոշման նախագծի համաձայն որոշման մեջ §Զինվորական ծառայություն անցնելու մասին¦ ՀՀ օրենքին կատարված հղումները փոխարինվում են §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքին կատարվող հղումներով, սահմանվում է զինծառայողների անվճար առողջարանային բուժման կարգը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Նախագիծը մշակվել է ՀՀպաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

   Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի պահանջների համաձայն զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, զինծառայողներին հավասարեցված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու, բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման գործընթացի պատշաճ իրականացումը:

  1. Այլտեղեկություններ չկան:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի

N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

   Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի

N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

  Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետությանկառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի

N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

    Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Քննարկվել է

    06.04.2018 - 21.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7350

Տպել