Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

   1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի <<Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 806-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխու­թյունները և լրացումները.

     1) որոշման վերանագրում <<ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> բառերը փոխարինել <<ֆինանսավորման կարգը, բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 և 2001 թվականի հունիսի 20-ի N 553 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> բառերով.

    2) որոշման նախաբանում <<Հանրային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը>> բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ, 71-րդ հոդվածի 3-րդ մասերը>> բառերով.

    3) որոշման 2-րդ կետում՝

    ա. <<հաստատել>> բառը փոխարինել <<սահմանել>> բառով,

    բ. լրացնել 2.1)-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

  <<2.1) բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման կարգը և պայմանները՝ համաձայն N 2.1 հավելվածի:>>.

  4) որոշման 5-րդ կետում <<որոշումը>> բառը փոխարինել <<և 2001 թվականի հունիսի 20-ի <<Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների առողջարանային բուժման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 553 որոշումները>> բառերով.

     5) որոշման 2-րդ կետի 1–ին ենթակետով սահմանված հավելված N 1-ի՝

    ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի>> բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի>> բառերով.

     բ. 4-րդ կետում <<«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»>> բառերը փոխարինել <<«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»>> բառերով.

     6) որոշումը լրացնել N 2.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.04.2018 - 21.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7353

Տպել