Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 650-Ն որոշման համաձայն՝ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ՊՈԱԿ), որի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեն: ՊՈԱԿ-ը ձևավորվել է ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության հենքի վրա և առավելապես պահպանվել է  վերջինիս գործառույթները և կառուցվածքը:

Նկատի ունենալով, որ նախաքննության արդյունավետ կազմակերպման ընթացքում կարող են իրականացվել մի շարք ապացուցողական գործողություններ, որոնց իրականացմանը անհրաժեշտ է փորձագետի անհապաղ ներգրավումը, ուստի վերոգրյալ հիմնավորմամբ այդ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար ՊՈԱԿ-ի փորձագետները վարույթն իրականացնող մարմիններին օժանդակություն են ցուցաբերում շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:

ՊՈԱԿ-ի փորձագետների գործառույթների մեջ է մտնում ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը օժանդակելը և մասնակցելը կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը քրեագիտական աջակցություն ցուցաբերելը: ՊՈԱԿ-ի փորձագետները  վերը նշված գործառույթները իրականացրել են ՀՀ ՆԳՆ կազմում եղած ժամանակահատվածում, շուրջօրյա 24/7 աշխատանքային ռեժիմով, որը շարունակվում է մինչ օրս:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթների հիման վրա ընդունվել է  ՀՀ կառավարության 2005  թվականի  օգոստոսի 11-ի «Առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը սահմանելու մասին» N 1223-Ն որոշումը (այսուհետ` Որոշում):

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել ՊՈԱԿ-ի փորձագետների շուրջօրյա` 24-ժամյա հերթապահությունը համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներին, այն է՝ ՊՈԱԿ-ի փորձագետների շուրջօրյա հերթապահության աշխատանքները ներառել Որոշմամբ հաստատված  առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

           Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածում լրացնել դրույթ, որի համաձայն ՊՈԱԿ-ի փորձագետների շուրջօրյա հերթապահության աշխատանքները կներառվեն առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում:

 

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ Քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի ընդունմամբ ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից շուրջօրյա հերթապահության կատարման աշխատանքները կներառվեն Որոշմամբ հաստատված առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում, որի արդյունքում կկանոնակարգվեն ՊՈԱԿ-ում նշված աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

  

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու ընդունել ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական ակտեր:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

                                                                                  

 

ՀՀ քննչական կոմիտե

  • Քննարկվել է

    07.04.2025 - 28.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1511

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: