Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 02.02.2023 - 17.02.2023

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինության բնագավառի գիտական ներուժի համալրում, գիտական և փորձարարական աշխատանքների կազմակերպում, ոլորտի զարգացում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:
0 1794

Քննարկվել է 27.04.2022 - 12.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է, որ ք. Երևան, Արշակունյաց 23 հասցեում տեղակայված «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքը ներառվի ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի № 1008-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում և որպես Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, դրա անվտանգությունը և պահպանությունն իրականցվի համապատասխան լիազոր մարմնի կողմից:
0 2823

Քննարկվել է 03.03.2020 - 19.03.2020

«Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը և «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման, փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննությոան անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Ներկայացված Նախագծերի անհրաժեշտությունը միտված է ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելուն և հստակեցնելուն, կանոնակարգելուն և կատարագործելուն։ Ինրպես նաև, Նախագծով սահմանվել են փորձաքննության մարմնին ներկայացվող պահանջները և  փորձագետների որակավորման ընթացակարգերը:
0 6976

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 24.02.2017 - 12.03.2017

«Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը հաստատելու մասին» «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն Արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սահմանում է պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը:
0 8892