«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 650-Ն որոշման համաձայն՝ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ՊՈԱԿ), որի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեն: ՊՈԱԿ-ը ձևավորվել է ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության հենքի վրա և առավելապես պահպանվել է վերջինիս գործառույթները և կառուցվածքը:
Նկատի ունենալով, որ նախաքննության արդյունավետ կազմակերպման ընթացքում կարող են իրականացվել մի շարք ապացուցողական գործողություններ, որոնց իրականացմանը անհրաժեշտ է փորձագետի անհապաղ ներգրավումը, ուստի վերոգրյալ հիմնավորմամբ այդ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար ՊՈԱԿ-ի փորձագետները վարույթն իրականացնող մարմիններին օժանդակություն են ցուցաբերում շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
ՊՈԱԿ-ի փորձագետների գործառույթների մեջ է մտնում ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը օժանդակելը և մասնակցելը կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը քրեագիտական աջակցություն ցուցաբերելը: ՊՈԱԿ-ի փորձագետները վերը նշված գործառույթները իրականացրել են ՀՀ ՆԳՆ կազմում եղած ժամանակահատվածում, շուրջօրյա 24/7 աշխատանքային ռեժիմով, որը շարունակվում է մինչ օրս:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթների հիման վրա ընդունվել է ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը սահմանելու մասին» N 1223-Ն որոշումը (այսուհետ` Որոշում):
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել ՊՈԱԿ-ի փորձագետների շուրջօրյա` 24-ժամյա հերթապահությունը համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներին, այն է՝ ՊՈԱԿ-ի փորձագետների շուրջօրյա հերթապահության աշխատանքները ներառել Որոշմամբ հաստատված առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածում լրացնել դրույթ, որի համաձայն ՊՈԱԿ-ի փորձագետների շուրջօրյա հերթապահության աշխատանքները կներառվեն առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ Քննչական կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Իրավական ակտի ընդունմամբ ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից շուրջօրյա հերթապահության կատարման աշխատանքները կներառվեն Որոշմամբ հաստատված առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում, որի արդյունքում կկանոնակարգվեն ՊՈԱԿ-ում նշված աշխատանքների հետ կապված հարաբերությունները:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու ընդունել ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական ակտեր:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
ՀՀ քննչական կոմիտե
-
Обсуждалось
07.04.2025 - 28.04.2025
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1521
Принт