Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արևիկ Մարտիրոսյան 28.03.2025 19:00:20 | Կարծում եմ ՀՀ կառավարության այս ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով կապահովվի, որն էլ կնպաստի վերը նշված մասնագիտությունների զարգացմանը: Ցավոք, այս օրերին դպրոցները՝ հատկապես մարզային, ունեն այս մասնագետների կարիքը։ Առաջարկում եմ ոգևորել և նպաստել այս մասնագիտությունների զարգացմանը հատկապես մարզային դպրոցներում։ | Ընդունվել է ի գիտություն։ Նշված հարցը սույն որոշման նախագծի կարգավորման առարկա չէ։ Միաժամանակ, դպրոցները համապատասխան մասնագետներով ապահովելու նպատակով բուհերին հատկացվել են պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր՝ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությամբ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելություն իրականցնելու համար։ | |||
| 2 | Գեղեցիկ Վարդանյան 05.04.2025 20:09:53 | Նախագծում ապահովել ասպիրանտուրայի տեղերի բաշխման ավելի արդար և թափանցիկ մեխանիզմ՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները և բարձր գնահատված գիտական կառույցների մասնագիտական ներուժը։ | Ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը պատրաստելիս հաշվի են առնվել պետական մարմիններից, բուհերից և գիտական կազմակերպություններից ստացված առաջարկները, ինչպես նաև հետազոտության թեման և բովանդակությունը։ | |||
| 3 | Դունյա Սարգսյան 10.04.2025 21:38:58 | Իմ կարծիքով համաչափ և հիմնավոր բաշխումը կարող է խթանել գիտական հետազոտությունների ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, բարձրացնել գիտական աշխատանքի որակը և նպաստել գիտության և տնտեսության կապի ամրապնդմանը։ | Ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը պատրաստելիս հաշվի են առնվել պետական մարմիններից, բուհերից և գիտական կազմակերպություններից ստացված առաջարկները, ինչպես նաև հետազոտության թեման և բովանդակությունը։ |