10.04.2025
Իմ կարծիքով համաչափ և հիմնավոր բաշխումը կարող է խթանել գիտական հետազոտությունների ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, բարձրացնել գիտական աշխատանքի որակը և նպաստել գիտության և տնտեսության կապի ամրապնդմանը։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) ընդունվում է Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 28-րդ հոդվածի 6-րդ մասերին և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:
Բուհերի կամ գիտական կազմակերպությունների ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորատորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախոսական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը:
ՀՀ զինված ուժերի 2023-2027թթ. զարգացման պլանում նախատեսվել է ռազմական մասնագիտությունների գծով իրականացնել հետբուհական կրթական ծրագրով ընդունելություն և ուսուցում:
Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը:
Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Հայաստանի Հանրապետությունում 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել.
Նախագծով նախատեսվում է հեռակա ուսուցման 1-ական անվճար տեղեր հատկացնել «Ի.00.01 Զինված ուժերի կառուցում, զորքերի կառավարում» և « Ի.00.02 Ռազմավարություն, օպերատիվ արվեստ, մարտավարություն» մասնագիտություններին: Ռազմական գիտության կայացմանն ուղղված քաղաքականության համատեքստում կարևորվում է ասպիրանտական մակարդակում ռազմագիտական թեմաներով կրթական գործընթացի նախաձեռնումը, ինչը պաշտպանական-անվտանգային համակարգին և ԶՈւ Գլխավոր շտաբին հնարավորություն կընձեռնի ոլորտում գիտությունների թեկնածուի աստիճան հայցելու ցանկություն ունեցող զինծառայողներին հանձնարարել պաշտպանական-անվտանգային, ռազմաքաղաքական և ռազմական-ռազմավարական հնարավորությունների զարգացման համար տեսակիրառական կարևորություն ներկայացնող թեմատիկ հետազոտություններ:
Նախագծում 2025/ 2026 ուսումնական տարվա ընդունելության համար նախորդ տարվա համեմատ ավելացել են հետևյալ մասնագիտությունները.
2024/2025 ուսումնական տարում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանին («Կենսաքիմիա», «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն», «Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն», «Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա» և «Ներքին հիվանդություններ» մասնագիտություններով) հատկացված 6 տեղերից համալրվել է 1-ը (ընդունելություն է կատարվել «Ներքին հիվանդություններ» մասնագիտությամբ): 2025/2026 ուսումնական տարում, տեղերի հատկացման ընդհանուր սկզբունքներին համապատասխան, նախատեսվել են տեղեր «Ախտաբանական անատոմիա և դատական բժշկություն», «Դեղաբանություն», «Քթի, կոկորդի և ականջի հիվանդություններ» մասնագիտություններին:
Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը գիտությունն է: Երիտասարդ կադրերին գիտության ոլորտում ներգրավելու նպատակով թեև ներդրվել են մրցութային ծրագրեր, որոնց կարող են մասնակցել ասպիրանտուրայի սովորողները, սակայն վերջին տարիներին ասպիրանտուրա ընդունվողների թվի նվազման միտում է արձանագրվել:
2024/2025 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 180 տեղերից համալրվել է 90-ը (50 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 90 տեղերից համալրվել է 35-ը (39 %-ը):
2023/2024 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից համալրվել է 105-ը (69.5 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից համալրվել է 15-ը (42.9 %-ը):
2022/2023 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից համալրվել է 127-ը (84.1 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից համալրվել է 19-ը (54.3 %-ը):
Ստորև ներկայացնում եմ ամփոփ տեղեկատվություն՝
ա. ասպիրանտուրայի նախորդ տարիների ընդունելության վերաբերյալ.
|
2024/2025 ուստարվա ընդունելություն Առկա/Հեռակա |
2023/2024 ուստարվա ընդունելություն Առկա/Հեռակա |
2022/2023 ուստարվա ընդունելություն Առկա/Հեռակա |
Ասպիրանտների ընդհանուր թիվ Առկա/Հեռակա |
Հայցորդների ընդհանուր թիվ |
|||
|
Հատկացված տեղեր |
Փաստացի ընդունելություն |
Հատկացված տեղեր |
Փաստացի ընդունելություն |
Հատկացված տեղեր |
Փաստացի ընդունելություն |
||
|
180/90 |
90/35 |
151/35 |
105/15 |
151/35 |
127/19 |
496/130 |
744 |
բ. ասպիրանտուրայի նախորդ տարիների ընդունելության վերաբերյալ տվյալներ ըստ բնագավառների.
|
Բնագավառները |
2024/2025 ուստարվա ընդունելություն |
2023/2024 ուստարվա ընդունելություն
|
2022/2023 ուստարվա ընդունելություն |
|||
|
Առկա Հ/Ը/Թ* |
Հեռակա Հ/Ը/Թ |
Առկա Հ/Ը/Թ |
Հեռակա Հ/Ը/Թ |
Առկա Հ/Ը/Թ |
Հեռակա Հ/Ը/Թ |
|
|
Բնագիտա –մաթեմատիկական
Հատկացված ընդհանուր տեղերի տոկոսային հարաբերակցությունը |
55/32/23
|
25/9/16 |
53/35/18 |
13/5/8 |
72/54/18 |
15/5/10 |
|
30.5 % |
27.8 % |
35 % |
37.1 % |
47.7 % |
42.85 % |
|
|
Տեխնիկական
Հատկացված ընդհանուր տեղերի տոկոսային հարաբերակցությունը |
50/15/35
|
18/6/12 |
49/29/20 |
5/1/4 |
41/37/4 |
5/2/3 |
|
27.8 % |
20 % |
32.5 % |
14.3 % |
27.2 % |
14.3 % |
|
|
Հասարակագիտական-հումանիտար
Հատկացված ընդհանուր տեղերի տոկոսային հարաբերակցությունը |
75/43/32
|
47/20/27 |
49/39/10 |
17/9/8 |
38/36/2 |
15/12/3 |
|
41.7 % |
52.2 % |
32.5 % |
48.6 % |
25.1 % |
42.85 % |
|
* Հատկացված/Ընդունված/Թափուր (դիմորդների և ընդունվածների թիվը համընկնում է):
գ. Ըստ բնագավառների նախորդ տարիներին հատկացված տեղերի համալրման տոկոսները.
|
Բնագավառները |
2024/2025 ուստարվա ընդունելություն |
2023/2024 ուստարվա ընդունելություն
|
2022/2023 ուստարվա ընդունելություն |
|||
|
Առկա |
Հեռակա |
Առկա |
Հեռակա |
Առկա |
Հեռակա |
|
|
Բնագիտա -մաթեմատիկական |
58 % |
36 % |
66 % |
33 % |
75 % |
33 % |
|
Տեխնիկական |
30 % |
33 % |
59 % |
20 % |
90 % |
40 % |
|
Հասարակագիտական-հումանիտար |
57 % |
43 % |
80 % |
53 % |
95 % |
80 % |
դ. նախորդ տարիներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանածների վերաբերյալ.
|
|
2024թ. |
2023թ. |
2022թ. |
|
Առկա |
73 |
42 |
72 |
|
Հեռակա |
29 |
23 |
25 |
|
Հայցորդ |
87 |
80 |
63 |
Նախորդ տարիներին ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հատկացվել՝ հաշվի առնելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախատեսված՝ կրթություն-գիտություն փոխգործակցության, ասպիրանտների թվի կտրուկ աճի պահանջը, բացառապես հիմք ընդունելով ուսումնական կամ գիտական հաստատության հայտը և գերատեսչությունների առաջարկները, 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել նաև տվյալ մասնագիտությամբ ապագա հետազոտական աշխատանքի ուղղությունը, բովանդակությունը, ինչպես նաև հավանական գիտական ղեկավարի գիտաչափական տվյալները (միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրություններ), հավանական դիմորդների առկայությունը՝ նպատակ ունենալով նպաստելու ասպիրանտուրայում կրթության և հետազոտության որակի բարձրացմանը:
Ասպիրանտուրայի ընդունելության ցուցանիշների նվազման հիմնական պատճառը (թափուր տեղերի առկայությունը) դիմորդների փաստացի ցածր դիմելիությունն է:
Նախորդ տարիներին դիմորդների բացակայությունը, ընդհանուր առմամբ կարող է պայմանավորված լինել ասպիրանտուրա ընդունելության և ուսումնառության ոչ ճկուն ընթացակարգերով (ընդունելության մասնագիտական քննություններ, ասպիրանտուրայի ընդունելության համար սահմանված սեղմ ժամկետները, ուսումնառության երեքամյա տևողություն, օտար լեզվի վկայականի առկայություն), այն պարագայում, երբ գիտական աստիճանի հայցելու համար հայցորդություն ձևակերպելը է դառնում նախընտրելի:
Ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, հայցորդության ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված կարգով: Ըստ նշված կարգի՝ ասպիրանտուրա ընդունվելու համար դիմումին կից պահանջվում է նաև օտար լեզվի ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ՝ անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը, ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիԷՖ)՝ 200 միավորը, գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը) :
Չնայած այն հանգամանքին, որ հայցորդության համար պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր չեն հատկացվում, այնուամենայնիվ ներկայում, հետբուհական կրթական ծրագրով սովորում են 626 ասպիրանտ և 744 հայցորդ:
Օտար լեզվի ատեստավորումից (որի համար վճարում է դիմորդը) անբավարար միավոր ստացած անձինք դիմում են հայցորդության, որի ձևակերպման համար օտար լեզվի ատեստավորման վկայական, ընդունելության մասնագիտական քննություններ չեն պահանջվում, և ի տարբերություն ասպիրանտուրայի ընդունելության՝ սեղմ ժամկետներ սահմանված չեն, ուսումնառության տևողությունն ավելի երկար է՝ մինչև 5 տարի, որը հնարավորություն է տալիս ավելի երկար ժամանակահատված տրամադրել ատենախոսության թեմային առնչվող հետազոտական աշխատանքին:
Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո թե՛ ասպիրանտը, և թե՛ հայցորդը ստանում են գիտության թեկնածուի գիտական աստիճան: Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն քանակական չափանիշները նույնն են:
Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը առկա և 36-ը հեռակա:
Նշված 180 տեղերից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 առկա և 13 հեռակա: Նախագծում 1-ով ավելացել է հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերի թիվը, սակայն այն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավվման անհրաժեշտություն չի առաջացնի, քանի որ հեռակա ուսուցմամբ սովորող ասպիրանտները կրթաթոշակ չեն ստանում, բացի այդ առկա ուսուցման համար հատկացված տեղերի թիվը պակասել է 56-ով:
Նախագծում ընդգրկված մասնագիտությունները և նրանց դասիչները համապատասխանում են Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում ներառված մասնագիտություններին և նրանց դասիչներին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Գիտությունների ազգային ակադեմիա, բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Նախագծի ընդունմամբ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Նախագծի ներկայացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.4-րդ գլխով սահմանված գիտության ոլորտի բարեփոխմանը միտված «Գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացում և երիտասարդ կադրերի ներգրավում» 2-րդ մասի ընդհանուր նպատակներից, ինչպես նաև ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» 86-րդ կետի 19 ենթակետից:
Քննարկվել է
27.03.2025 - 14.04.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 3853
Տպել10.04.2025
Իմ կարծիքով համաչափ և հիմնավոր բաշխումը կարող է խթանել գիտական հետազոտությունների ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, բարձրացնել գիտական աշխատանքի որակը և նպաստել գիտության և տնտեսության կապի ամրապնդմանը։
05.04.2025
Նախագծում ապահովել ասպիրանտուրայի տեղերի բաշխման ավելի արդար և թափանցիկ մեխանիզմ՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները և բարձր գնահատված գիտական կառույցների մասնագիտական ներուժը։
28.03.2025
Կարծում եմ ՀՀ կառավարության այս ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով կապահովվի, որն էլ կնպաստի վերը նշված մասնագիտությունների զարգացմանը: Ցավոք, այս օրերին դպրոցները՝ հատկապես մարզային, ունեն այս մասնագետների կարիքը։ Առաջարկում եմ ոգևորել և նպաստել այս մասնագիտությունների զարգացմանը հատկապես մարզային դպրոցներում։