Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Արևիկ Մարտիրոսյան 28.03.2025 19:00:20 Կարծում եմ ՀՀ կառավարության այս ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով կապահովվի, որն էլ կնպաստի վերը նշված մասնագիտությունների զարգացմանը: Ցավոք, այս օրերին դպրոցները՝ հատկապես մարզային, ունեն այս մասնագետների կարիքը։ Առաջարկում եմ ոգևորել և նպաստել այս մասնագիտությունների զարգացմանը հատկապես մարզային դպրոցներում։ Ընդունվել է ի գիտություն։ Նշված հարցը սույն որոշման նախագծի կարգավորման առարկա չէ։ Միաժամանակ, դպրոցները համապատասխան մասնագետներով ապահովելու նպատակով բուհերին հատկացվել են պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր՝ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությամբ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելություն իրականցնելու համար։
2 Գեղեցիկ Վարդանյան 05.04.2025 20:09:53 Նախագծում ապահովել ասպիրանտուրայի տեղերի բաշխման ավելի արդար և թափանցիկ մեխանիզմ՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները և բարձր գնահատված գիտական կառույցների մասնագիտական ներուժը։ Ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը պատրաստելիս հաշվի են առնվել պետական մարմիններից, բուհերից և գիտական կազմակերպություններից ստացված առաջարկները, ինչպես նաև հետազոտության թեման և բովանդակությունը։
3 Դունյա Սարգսյան 10.04.2025 21:38:58 Իմ կարծիքով համաչափ և հիմնավոր բաշխումը կարող է խթանել գիտական հետազոտությունների ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, բարձրացնել գիտական աշխատանքի որակը և նպաստել գիտության և տնտեսության կապի ամրապնդմանը։ Ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը պատրաստելիս հաշվի են առնվել պետական մարմիններից, բուհերից և գիտական կազմակերպություններից ստացված առաջարկները, ինչպես նաև հետազոտության թեման և բովանդակությունը։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: