ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ թվականի N _______ -Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծան մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
________ թվականի
____________N ______-Ն որոշման
ԿԱՐԳ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) հավատարմագրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
- Կազմակերպության հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն)` սույն կարգի պահանջներին համապատասխան:
- Կազմակերպության հավատարմագրումը հավաստվում է վկայականով (այսուհետ` Վկայական) և հավատարմագրման գրանցամատյանում գրանցումով:
- Կազմակերպության հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծվում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) և հաստատվում դրա աշխատակարգն ու անհատական կազմը:
- Հանձնաժողովն իրավասու է քննարկել սույն կարգի համաձայն իրեն ներկայացված փաստաթղթերը և տրամադրել եզրակացություն Կազմակերպությանը Վկայական տալու, մերժելու կամ Վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
- Նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրում և յուրաքանչյուր տարի թարմացնում է հավատարմագրված Կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը, որը պետք է ներառի`
1) Կազմակերպության անվանումը,
2) Կազմակերպության գտնվելու վայրը,
3) Վկայականի համարը, տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
4) Կազմակերպության հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը,
5 Կազմակերպության կողմից իրականացվող մշակութային արժեքների փորձաքննության ոլորտները:
- ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- Կազմակերպությունը պարտավոր է.
1) ապահովել մշակութային արժեքների փորձաքննության իրականցումը միայն Նախարարության կողմից հավատարմագրված մշակութային արժեքների փորձաքննություն անկացնող մասնագետների կողմից,
2) իրականացնել և հաստատել մշակութային արժեքների փորձաքննությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» N 630-Ն որոշման պահանջների համապատասխան:
- Կազմակերպությունը պետք է ապահովված լինի մշակութային արժեքների փորձաքնության իրականացման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով պահպանվող հետևյալ առանձնացված տարածքներով՝
1) փորձաքննության ներկայացված մշակութային առարկաների ժամանակավոր պահպանության տարածքով,
2) վարչական և մասնագիտական անձնակազմի աշխատանքների կազմակերպման և փաստաթղթերի պահպանման համար տարածքով,
3) մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար համապատասխան նյութատեխնիկական միջոցներով (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ) հագեցված տարածքով:
- Կազմակերպությունը պետք է տիրապետի իր գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին (աշխատակազմին առնվազն օրենքով նվազագույն աշխատավարձի չափով վարձատրության, կոմունալ ծախսերի ապահովման համար) կամ դրանց մուտքերի աղբյուրին:
- ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- Կազմակերպության հավատարմագրման համար հայտ կարող են ներկայացնել իրավաբանական անձինք (այսուհետ՝ Հավակնորդ)՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։
- Հավատարմագրման համար Հավակնորդը դիմում է Նախարարին` կցելով հետևյալ փաստաթղթերը`
1) տեղեկանք Կազմակերպության կազմակերպաիրավական ձևի և իր կանոնադրությամբ նման գործունեություն իրականացնելու իրավասություն ունենալու վերաբերյալ,
2) տեղեկանք Կազմակերպության գործունեության իրականացման համար սույն կարգի 8-րդ կետով պահանջվող տարածքների տնօրինման մասին կից՝ լուսանկարներ առանձնացված տարածքների և նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ,
3) տեղեկանք մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տիրապետման (աշխատակազմին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի վճարումը, Կազմակերպության պահպանության և կոմունալ ծախսերն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին) և դրանց մուտքերի աղբյուրի մասին,
4) տեղեկանք Նախարարության կողմից հավատարմագրված մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող և համապատասխան վարչական մասնագետներից կազմված աշխատակազմի առկայության մասին:
- Հայտն ու կից փաստաթղթերն ընդունում է Նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` Ստորաբաժանում) և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք: Եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Ստորաբաժանումը Հավակնորդին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:
- Սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում Հավակնորդի կողմից փաստաթղթերի թերությունները չվերացվելու կամ ներկայացված փաստաթղթերը սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում հայտը մերժվում է:
- Հայտն ու կից փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում Ստորաբաժանումը զեկուցում է Նախարարին Հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին: Նախարարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է Հանձնաժողովի նիստ:
- Հանձնաժողովը նիստում քննարկում է հայտը և տալիս այն բավարարելու կամ մերժելու մասին եզրակացություն:
- Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե չի բավարարում սույն կարգի 11-րդ կետի պահանջները:
- Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո Ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է Նախարարի հրամանի նախագիծ՝ Հավակնորդի հայտը բավարարելու կամ գրության նախագիծ՝ հայտը մերժելու վերաբերյալ՝ դրան կցելով հայտը, կից ներկայացրած փաստաթղթերը և Հանձնաժողովի եզրակացությունը:
- Նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի եզրակացության հիման վրա հրաման է ընդունում Կազմակերպությանը Վկայական տալու մասին կամ ստորագրում է մերժման վերաբերյալ գրությունը:
- ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
- Ստորաբաժանումը Նախարարի հրամանի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է Վկայականը և ներկայացնում Նախարարի հաստատմանը:
- Վկայականը Նախարարի կողմից հաստատվելուց հետո Ստորաբաժանումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում Վկայականը գրանցում է հավատագրման գրանցամատյանում և այն հանձնում Հավակնորդին: Վկայականը տրվում է 5 (հինգ) տարի ժամկետով՝ վերահավատարմագրման հնարավորությամբ։
- Վկայականի, հավատարմագրման գրանցամատյանի ձևերն ու վարման կարգը սահմանում է Նախարարը:
- Վկայականի կորստի կամ վնասվելու դեպքում հայտի և հավատարմագրման գրանցամատյանի տվյալների հիման վրա տրվում է նույն համարով և գործողության ժամկետով նոր Վկայական` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով:
- ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- Եթե հավատարմագրված Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում խախտել է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջները, ապա Նախարարության կողմից նրան տրվում է գրավոր նախազգուշացում:
- Գրավոր նախազգուշացում ստանալուց հետո հայտնաբերված խախտումը Կազմակերպության կողմից քսան աշխատանքային օրվա ընթացքում չվերացվելու դեպքում Ստորաբաժանումը դրա մասին գրավոր տեղեկացնում է Նախարարին առաջարկելով հրավիրել Հանձնաժողովի նիստ՝ Վկայականի գործողությունը դադարեցնելու համար:
- Ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է Նախարարի հրամանի նախագիծ՝ Կազմակերպության Վկայականի գործողությունը դադարեցնելու մասին՝ դրան կցելով Հանձնաժողովի եզրակացությունը:
- Նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի եզրակացության հիման վրա հրաման է ընդունում Կազմակերպությանը տրված Վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
- Վկայականի գործողության դադարեցնելու մասին Նախարարի հրամանն ստանալուց հետո՝
1 Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացում գրությամբ դրա մասին տեղեկացնում է Կազմակերպությանը,
2 Ստորաբաժանումը հավատարմագրման գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում և հետ վերցնում Վկայականը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՂԵԿԱՎԱՐ