Հիշել նախագիծը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 GAYANE SIRADEGHYAN 23.03.2025 23:21:17 «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծան մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետի համաձայն՝ առաջարկում եմ, 1. Նախարարության կայք էջում տեղադրված լինի նաև կազմակերպության կանոնադրությունը: 2.Վկայականի տրման ժամկետը հինգ տարվա փոխարեն լինի երեք տարի ժամկետով: 3.Հանձնաժողովին տալ լրացուցիչ լիազորություններ, մասնավորապես որոշում կայացնելու և նիստ հրավիրելու / քանի որ այս կետերով հանձնաժողովը, ավելի ինքնուրուն կգործի/: Չի ընդունվել; 1․Որպես ներքին կիրառման/օգտագործման փաստաթուղթ կազմակերպությունը կարող է հրաժարվել հրապարակելու իր կանոնադրությունը։ 2․ Նախագծով նախատեսվում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները հավատարմագրել 5 տարի ժամկետով։ ՀՀ կառավարության 2011 թ․ սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշման համաձայն մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների հավատարմագրման վկայագիրը ևս տրվում է հինգ տարի ժամկետով: Բացի դա այս դրույթը կանոնակարգվում է նաև ԵԱՏՄ կանոնակարգերով: 3. Հանձնաժողովը կարող է տալ միայն եզրակացություններ,որոնց վրա կայացվում է վարչական որոշում նախարարի կողմից: