ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
մարտ 2025 թվականի N - Լ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
- 2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների տվյալները (բնակության վայրը, անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը)։
- 3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալները ստանալուց հետո 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների ամփոփված տվյալները։
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ սույն միջոցառման շրջանակներում բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց 2025 թվականի ապրիլի 1-ից և վերջին սահմանահատումների վերաբերյալ տվյալները։
- Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
- Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված սոցիալական աջակցության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով Միասնական սոցիալական ծառայությանը թույլատրել՝
1) ֆինանսավորողի կամ իր նախընտրած բանկի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.
2) ֆինանսավորողին կամ իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։
7․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1833-Լ որոշման N 2 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով.
«3.1) ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում.:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
մարտ N
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
- Սույն միջոցառման նպատակն է հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց առնվազն մեկ անդամի (այսուհետ՝ բռնի տեղահանված անդամ) տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում կամ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում (այսուհետ՝ շահառուներ), բացառությամբ՝
1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին.
2) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին․
3) ընտանիքների, որոնց անդամներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։
- Սահմանել, որ
1) սույն միջոցառման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները․
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված՝ անապահովության միավորը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում տրամադրված աջակցության ամսական գումարները ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի կազմի մեջ ներառելուց հետո.
3) սույն միջոցառման շրջանակում ընտանիքի բռնի տեղահանված անդամ է դիտարկվում նաև մինչև 18 տարեկան այն երեխան, որի ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն տվյալ ընտանիքի բռնի տեղահանված անդամ է։
3․ Սույն միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։
- Սոցիալական աջակցության ամսական չափը հաշվարկվում է ընտանիքի համար՝ հիմք ընդունելով ընտանիքում բռնի տեղահանված անդամների թիվը: Ընդ որում
- Սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է՝
1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ.
2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:
- Սույն միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել 3000 շահառուի։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
մարտ N
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման շրջանակում սոցիալական աջակցության շահառու հանդիսացող ընտանիքների (այսուհետ՝ շահառուներ) ամենամսյա դրամական աջակցություն (այսուհետ՝ դրամական աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
- Դրամական աջակցությունը տրամադրում (վճարում) է Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամից (այսուհետ՝ հիմնադրամ) ստացված վճարման ցուցակների հիման վրա։
- Դրամական աջակցություն ստանալու համար սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով սահմանված՝ բռնի տեղահանված անդամը, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մեկանգամյա դիմում՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Դրա համար դիմողը ծառայության socservice.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն ներկայացնում՝
1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).
2) ընտանիքի սոցիալական անձնագրի (սոցիալական գործի) համարը.
3) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.
4) իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը:
4․ Հիմնադրամը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը դիմողների և շահառուների տվյալները համեմատում (համադրում) է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի (անապահովության գնահատման նոր համակարգի դեպքում՝ ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի, այսուհետ՝ երկուսը միասին՝ գնահատման համակարգ) նախորդ ամսվա, բնակչության պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տվյալների հետ, և մերժվում կամ հաստատվում է դիմումը։
- 5. Դիմումը մերժվում է, եթե՝
1) դիմողի տվյալները հավաստի չեն (տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
2) դիմողի մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում.
3) համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ կետերի՝ ընտանիքը չի հանդիսանում միջոցառման շահառու,
4) դիմողը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում.
5) ընտանիքի համար առկա է հաստատված դիմում.
6) լրացել է սույն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետով սահմանված՝ շահառուների սահմանաչափը:
- 6. Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում դիմողի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, իսկ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։
7․ Դիմումը մերժվելու դեպքում՝ ներկայացվում է նոր դիմում, իսկ եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝ սկսած դիմելու ամսվանից։
8․ Հիմնադրամը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ծառայությանն է տրամադրում վճարման ցուցակները, որը վճարումներն իրականացնում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։
9․ Դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով ներկայացված քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
- 10. Վճարման ցուցակ ներառվում են՝
1) բանկի անվանումը.
2) դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ ժամանակավոր վկայականի) սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), բջջային հեռախոսահամարը.
3) վճարման ենթակա գումարը։
- Աջակցությունը բանկի կողմից վճարվում է դրամական աջակցության գումարը դիմողի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե դիմողը սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը, ապա բանկը վճարումն իրականացնում է դիմողի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Ընդ որում, եթե դրամական աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
- 12. Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:
- 13. Դիմողը պարտավոր է ներկայացնել հավաստի տվյալներ (փաստաթղթեր), տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել դրամական աջակցություն չվճարելուն: Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով ավել վճարված դրամական աջակցության գումարները ենթակա են հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով: