Հիշել նախագիծը

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

 ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 

     N o                             -Ն                                                                                                                                                                                                 «         »                                    2025

 

 

          ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՕ-297-Ն օրենքի 26-րդ հոդվածի 3.4 կետի 4-րդ ենթակետը՝

 Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ

 

  1. Հաստատել լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

              

 

 

 

                              ՆԱԽԱՐԱՐ՝                                         ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

 2025 թվականի մարտի -ի

N    -Ն հրամանի

 

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ                                                           

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

      

  1. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ
  1. Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը, կամ ԱՁ-ը դիմում-հայտը՝ համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն)՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին:
  2. Դիմում հայտը լրացվում է համաձայն սույն հրամանով հաստատված N 1 ձևի:
  3. Լրացուցիչ կրթական ծրագիրը պետք է ներառի համաձայն N 2 ձևի՝                                                                                     

      1) անվանումը,

      2) ուղղությունը, ոլորտը,

      3)ծրագրի նպատակը,                                                                                                                                                                                                                                                                                     

      4) ակնկալվող վերջնարդյունքները,

      5) սովորողների տարիքային խումբը,                                              

      6)  դասի անցկացման ձևաչափը՝ անհատական, խմբային, խմբում սովորողների քանակը,               

      7) ուսումնական պլանը՝(ժամաքանակը՝ գործնական, տեսական, բովանդակությունը),

      8) պահանջվող նյութատեխնիկական բազան,

      9) օգտագործված գրականության ցանկը, հղումները:

      5.Նախարարությունը մասնագիտական ուսուցման ծրագիրը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված լրացուցիչ կրթական ծրագիրը        փորձաքննության է ուղարկում ոլորտում մասնագիտացված հաստատությանը, իսկ անհրաժեշտության դեպքում ծրագրի բնույթով պայմանավորված տվյալ ուղղությամբ մասնագիտացված կառույցի, որը առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է փորձագիտական եզրակացություն:

  1. Կազմակերպության տրամադրած դրական փորձագիտական եզրակացության հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ Նախարար) հրամանով երաշխավորվում է լրացուցիչ կրթական ծրագիրը:
  2. Հայտատուն տեղեկացվում է այդ մասին դիմումում նշված հասցեով:
  3. Երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերը տեղադրվում են Նախարարության պաշտանական կայքէջի համապատասխան բաժնում, ինչպես նաև ուսուցման ազգային ռեեստրում:
  4. Բացասական փորձագիտական եզրակացության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով, Նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է հայտատուին:
  5. Հայտատուն՝ լրացուցիչ կրթական ծրագրի լրամշակման դեպքում կարող է դիմել Նախարարությանը երաշխավորման հայտով՝ նույն ընթացակարգով:
  6. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում  պետական մարմինների կողմից հաստատված լրացուցիչ կրթական ծրագրերը համարվում են երաշխավորված ինքնաշխատ եղանակով:
  7. Երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրի փոփոխման դեպքում հայտատուն պետք է դիմի Նախարարություն վերաերաշխավորման:

                                         

                                                                                                                 

 Ձև N 1

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

________________________________________________ -ին

____________________________________________________

________________________________________________ - ից

                                                                                                  

( ֆիզիկական անձի պարագայում՝ հայտատուի Ա.Ա.Հ,, ՀԾՀ, ինչպես նաև դրանք հավաստող փաստաթղթերի պատճեները, կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք, իրավաբանական անձի պարագայում՝  պետական ռեգիստրի  գրանցման համարը )

_____________________________________________________

(հաշվառման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail))

_____________________________________________________

(գործունեության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail))

 

          ԴԻՄՈՒՄ                                                                                                    

 

Խնդրում եմ երաշխավորել լրացուցիչ կրթական ծրագիրը (ծրագրերը)  _______________________________________________________________________  

ծրագրի (ծրագրերի) անվանումը

Լրացուցիչ կրթական ծրագրի (ծրագրերի) իրականացման ձևը՝     

 

 

 

                                                                                    

առկա                     հեռավար                    համակցված

 

 

առկա ծրագրի համար համապատասխան տարածքի առկայություն    

հեռավար ծրագրի համար տեղեկատվություն

համապատասխան կապի,  տեխնիկական միջոցների և

սարքավորումների առկայություն  

համակցված ծրագրի համար վերոնշյալ

բոլոր պայմանների առկայություն                                                                                                                                

 Դիմող` ______________

(ստորագրություն)

 

 «___» ________20___ թ

 

 

 

 

 

 

 Ձև N 2

                                                                                        ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                                                         

                                                           (նշել ծրագրի անվանումը՝ օրինական խոհարարություն)  

                                      

 

                                                                                       ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՈԼՈՐՏԸ                                                            

                                                                                         (ազգային խոհանոց)  

                                                      

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ                                                                 

1.Նպաստել                                                                                                                                                        

2.Արժևորել                                                                                                                                                         

3.Ձևավորել                                                                                                                                                       

4.Զարգացնել                                                                  

                                                                                       ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝                                                               

  1. .................
  2. .................                                                                       
  3. .................
  4. .................
  5. .................

                                                                               ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ                         

                                                 (նշել սովորողների տարիքային խումբը,որի շրջանակում իրականացվելու է ծրագիրը)     

            

                                                                                              ԴԱՍԻ ՁևԸ      

                                                                                (անհատական, խմբային )                                                                

                                                                                                      

                                                                         

 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ Ձև                                                                                                

   

Հ/Հ

Թեմայի անվանումը,

բաժինը

Ժամերի քանակը

Տեսական

Գործնական

Ընդամենը

I

 

 

 

 

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

4

 

 

 

 

5

 

 

 

 

II

 

 

 

 

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

216 ժամ

           

 

 

                                                                                         ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ԲԱԶԱ

 

                                                                                   ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ, ՀՂՈՒՄՆԵՐ

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.03.2025 - 25.03.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1831

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Անուշ Շահումյան

23.03.2025

Որպես ուսուցիչ և կրթական գործընթացի անմիջական մասնակից, ես բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգը: Այն ստեղծում է հստակ և կառուցվածքային մեխանիզմ, որը թույլ է տալիս կրթական ծրագրերը համապատասխանեցնել պահանջվող չափանիշներին և ապահովել դրանց որակը: Սակայն, գործնական փորձից ելնելով, կարծում եմ, որ կան մի քանի կարևոր բարելավումներ, որոնք կարող են ավելի հեշտացնել և արդյունավետ դարձնել այս գործընթացը: Դրական կողմեր Հստակ ընթացակարգ. Կարգը ներառում է դիմումի ներկայացման, փորձաքննության և եզրակացության տրամադրման հստակ քայլեր, ինչը թույլ է տալիս հայտատուներին հեշտությամբ կողմնորոշվել: Ժամկետների պահպանում. Փորձաքննության և եզրակացության տրամադրման ժամկետները հստակ սահմանված են, ինչը նվազեցնում է անորոշությունը: Փորձաքննության մեխանիզմ. Ծրագրերի փորձաքննությունը մասնագիտացված հաստատությունների կողմից ապահովում է օբյեկտիվ գնահատական և որակի հսկողություն: Թափանցիկություն. Երաշխավորված ծրագրերի տեղադրումը Նախարարության կայքում և ուսուցման ազգային ռեեստրում ապահովում է տեղեկատվության հասանելիություն: Առաջարկություններ բարելավման համար` 1. Դիմումների առցանց ներկայացում և ավտոմատացում Ներդնել առցանց հարթակ, որտեղ հայտատուները կկարողանան էլեկտրոնային ձևով ներկայացնել դիմումները և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Սա կնվազեցնի թղթային աշխատանքների ծավալը և կհեշտացնի գործընթացը: Ստեղծել ինքնաշխատ համակարգ, որը կհետևի դիմումի կարգավիճակին և կուղարկի ավտոմատ ծանուցումներ հայտատուներին: 2.Փորձաքննության ժամկետների կրճատում Ներկայումս փորձաքննության ժամկետը 15 աշխատանքային օր է: Կարելի է դիտարկել այն կրճատել մինչև 10 աշխատանքային օր՝ հաշվի առնելով թվայնացման հնարավորությունները: Ներդնել արագացված փորձաքննության ընթացակարգ հատուկ դեպքերի համար (օրինակ՝ 5 աշխատանքային օր): 3.Փորձաքննության որակի բարձրացում Փորձաքննություն իրականացնող հանձնաժողովները պետք է բաղկացած լինեն բարձր որակավորում ունեցող մասնագետներից՝ կապված ծրագրի ուղղության և ոլորտի հետ: Մշակել փորձաքննության հստակ և մանրամասն չափանիշներ, որոնք կօգնեն հայտատուներին ավելի լավ պատրաստել իրենց ծրագրերը: 4.Երաշխավորված ծրագրերի հետագա մոնիտորինգ Երաշխավորված ծրագրերի կատարողականությունը պետք է գնահատվի որոշակի ժամանակահատվածում (օրինակ՝ 1 տարի հետո): Սա կօգնի ապահովել ծրագրերի որակը և կնվազեցնի անարդյունավետ ծրագրերի քանակը: Հավաքել հետադարձ կապ ծրագրի մասնակիցներից՝ ծրագրի արդյունավետության և որակի վերաբերյալ: 5.Ծրագրերի տարածում և տեսանելիություն Երաշխավորված ծրագրերը պետք է ավելի լայնորեն տարածվեն՝ օգտագործելով սոցիալական ցանցերը, կրթական հարթակները և այլ միջոցներ: Ստեղծել երաշխավորված ծրագրերի տվյալների բազա, որտեղ կներկայացվեն բոլոր ծրագրերի մանրամասն տվյալները: 6.Ուղեցույցներ և աջակցություն հայտատուների համար Մշակել մանրամասն ուղեցույցներ և ձևանմուշներ, որոնք կօգնեն հայտատուներին ճիշտ լրացնել դիմումները և ներկայացնել լրացուցիչ կրթական ծրագրերը: Ստեղծել աջակցության գիծ կամ առցանց հարթակ, որտեղ հայտատուները կարող են հարցեր տալ և օգնություն ստանալ: 7.Ծրագրերի փոփոխման և թարմացման պարզեցում Եթե լրացուցիչ կրթական ծրագիրը պահանջում է փոփոխություններ, հայտատուն պետք է կարողանա արագ և հեշտությամբ ներկայացնել փոփոխությունները՝ առանց ամբողջ գործընթացը նորից անցնելու: Եզրակացություն Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգը կարևոր քայլ է կրթական ոլորտում` որակի ապահովման ուղղությամբ: Այնուամենայնիվ, թվայնացումը, փորձաքննության ժամկետների կրճատումը, հետագա մոնիտորինգը և հայտատուների համար աջակցության մեխանիզմների ներդրումը կարող են զգալիորեն բարելավել գործընթացի արդյունավետությունը և հասանելիությունը: Այս բարելավումները կօգնեն ապահովել, որ լրացուցիչ կրթական ծրագրերը դառնան ավելի որակյալ, տեսանելի և օգտակար բոլորի համար: Անուշ Շահումյան

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ

21.03.2025

Մեծապես կարևորում ենք լրացուցիչ կրթության ծրագրերը երաշխավորելու և դրա հիման վրա սոցիալական կրեդիտի համակարգում ներառելու հնարավորություն ստեղծող այս կարգը։ Սա լրջագույն ներդրում է ոչ ֆորմալ կրթության ծրագրերի որակի բարձրացման և դրանց նկատմամբ պահանջարկ ստեղծելու տեսանկյունից։ Այդուհանդերձ, ինչպես պարզ է դառնում մեկնաբանություններից և առաջարկություններից, լրացուցիչ կրթության հասկացությունը թյուրընկալման տեղիք է տալիս։ Այն երբեմն շփոթվում է արտադպրոցական կրթության, երբեմն՝ քաղ․ ծառայողների վերապատրաստումների հետ։ Սա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու Դի Վի Վի Ինթերնեյշնալի կողմից բազմիցս բարձրացրած այն խնդիրը, որ օրենսդրական մակարդակով պետք է վերնայել որոշ հասկացություններ/տերմիններ և դրանք համապատասխանացնել միջազգային համտեքստին։ Այս հարցի վերաբերյալ 2024թ․ սկզբին ԿԳՄՍՆ- ին է ներկայացվել «Մեծահասակների ուսումնառության և կրթության բնագավառի եզրաբանության ուսումնասիրություն և փոփոխությունների իրականացման առաջարկությունների» զեկույցը։ Հասկանալով, որ կարգը չի ենթադրում տերմինաբանության և հասկացությունների հստակեցում/փոփոխություն, այդուհանդերձ առաջարկում ենք կարգում ներառել լրացուցիչ կրթական ծրագրերի որոշակի նկարագրություն և շահառուների շրջանակ, իսկ հետագայում շարունակել աշխատանքները օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ։

Արփինե Հովհաննիսյան

16.03.2025

Այն,ինչը նպաստում է կրթության բովանդակային բարեփոխմանն ու զարգացմանը,անհրաժեշտ է։Այն պետք է լինի հստակ և կանոնակարգված։Եվ ցանկացած բարեփոխմանը պետք է լինել հետևողական, որպեսզի այն լիարժեք կյանքի կոչվի։ Առաջարկում եմ ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությանը անդրադառնալ։ԿԱՊԿ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների ձևը վերանայել։ Հոգեբանի,հատուկ մանկավարժի,լոգոպեդի և այլ անձանց կողմից իրականացվող շաբաթական մեկանգամյա կարճատև աշխատանքները ոչ մի դեպքում չի կարելի աջակցում համարել։ Պետք է ապահովել լիակատար ներառական կրթություն ԿԱՊԿ ունեցող երեխաների համար։

Տեսնել ավելին