Հիշել նախագիծը

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 «ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նախագծի ընդունումը պայմանավորված է Կրթության մասին» ՀՕ-297-Ն օրենքի 26-րդ հոդվածի 3.4 կետի 4-րդ ենթակետի պահանջով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը  հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Ոչ ֆորմալ կրթություն» գլխի 1.1.2 կետից

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները
  1. «Կրթության մասին» ՀՕ-297-Ն օրենքի 26-րդ հոդվածի 3.4 կետի 4-րդ ենթակետով տրվել է լիազորող նորմ՝ վերոնշյալ կարգը սահմանելու նպատակով:

Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում կարգավորված չէ:                                                                                              

Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերով կիրականացվեն կարիքների վրա հիմնված մասնագիտական վերապատրաստումները:

      Երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս գնահատելու  դասավանդման և գնահատման մեթոդի արդյունավետությունը:

      3.Կարգավորման առարկան

Սույն  նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը:

      4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց    դիրքորոշումը

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

       5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Ոչ ֆորմալ կրթություն» գլխի 1.1.2 կետից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.03.2025 - 25.03.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2012

Տպել

Առաջարկներ`

Անուշ Շահումյան

23.03.2025

Որպես ուսուցիչ և կրթական գործընթացի անմիջական մասնակից, ես բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգը: Այն ստեղծում է հստակ և կառուցվածքային մեխանիզմ, որը թույլ է տալիս կրթական ծրագրերը համապատասխանեցնել պահանջվող չափանիշներին և ապահովել դրանց որակը: Սակայն, գործնական փորձից ելնելով, կարծում եմ, որ կան մի քանի կարևոր բարելավումներ, որոնք կարող են ավելի հեշտացնել և արդյունավետ դարձնել այս գործընթացը: Դրական կողմեր Հստակ ընթացակարգ. Կարգը ներառում է դիմումի ներկայացման, փորձաքննության և եզրակացության տրամադրման հստակ քայլեր, ինչը թույլ է տալիս հայտատուներին հեշտությամբ կողմնորոշվել: Ժամկետների պահպանում. Փորձաքննության և եզրակացության տրամադրման ժամկետները հստակ սահմանված են, ինչը նվազեցնում է անորոշությունը: Փորձաքննության մեխանիզմ. Ծրագրերի փորձաքննությունը մասնագիտացված հաստատությունների կողմից ապահովում է օբյեկտիվ գնահատական և որակի հսկողություն: Թափանցիկություն. Երաշխավորված ծրագրերի տեղադրումը Նախարարության կայքում և ուսուցման ազգային ռեեստրում ապահովում է տեղեկատվության հասանելիություն: Առաջարկություններ բարելավման համար` 1. Դիմումների առցանց ներկայացում և ավտոմատացում Ներդնել առցանց հարթակ, որտեղ հայտատուները կկարողանան էլեկտրոնային ձևով ներկայացնել դիմումները և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Սա կնվազեցնի թղթային աշխատանքների ծավալը և կհեշտացնի գործընթացը: Ստեղծել ինքնաշխատ համակարգ, որը կհետևի դիմումի կարգավիճակին և կուղարկի ավտոմատ ծանուցումներ հայտատուներին: 2.Փորձաքննության ժամկետների կրճատում Ներկայումս փորձաքննության ժամկետը 15 աշխատանքային օր է: Կարելի է դիտարկել այն կրճատել մինչև 10 աշխատանքային օր՝ հաշվի առնելով թվայնացման հնարավորությունները: Ներդնել արագացված փորձաքննության ընթացակարգ հատուկ դեպքերի համար (օրինակ՝ 5 աշխատանքային օր): 3.Փորձաքննության որակի բարձրացում Փորձաքննություն իրականացնող հանձնաժողովները պետք է բաղկացած լինեն բարձր որակավորում ունեցող մասնագետներից՝ կապված ծրագրի ուղղության և ոլորտի հետ: Մշակել փորձաքննության հստակ և մանրամասն չափանիշներ, որոնք կօգնեն հայտատուներին ավելի լավ պատրաստել իրենց ծրագրերը: 4.Երաշխավորված ծրագրերի հետագա մոնիտորինգ Երաշխավորված ծրագրերի կատարողականությունը պետք է գնահատվի որոշակի ժամանակահատվածում (օրինակ՝ 1 տարի հետո): Սա կօգնի ապահովել ծրագրերի որակը և կնվազեցնի անարդյունավետ ծրագրերի քանակը: Հավաքել հետադարձ կապ ծրագրի մասնակիցներից՝ ծրագրի արդյունավետության և որակի վերաբերյալ: 5.Ծրագրերի տարածում և տեսանելիություն Երաշխավորված ծրագրերը պետք է ավելի լայնորեն տարածվեն՝ օգտագործելով սոցիալական ցանցերը, կրթական հարթակները և այլ միջոցներ: Ստեղծել երաշխավորված ծրագրերի տվյալների բազա, որտեղ կներկայացվեն բոլոր ծրագրերի մանրամասն տվյալները: 6.Ուղեցույցներ և աջակցություն հայտատուների համար Մշակել մանրամասն ուղեցույցներ և ձևանմուշներ, որոնք կօգնեն հայտատուներին ճիշտ լրացնել դիմումները և ներկայացնել լրացուցիչ կրթական ծրագրերը: Ստեղծել աջակցության գիծ կամ առցանց հարթակ, որտեղ հայտատուները կարող են հարցեր տալ և օգնություն ստանալ: 7.Ծրագրերի փոփոխման և թարմացման պարզեցում Եթե լրացուցիչ կրթական ծրագիրը պահանջում է փոփոխություններ, հայտատուն պետք է կարողանա արագ և հեշտությամբ ներկայացնել փոփոխությունները՝ առանց ամբողջ գործընթացը նորից անցնելու: Եզրակացություն Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգը կարևոր քայլ է կրթական ոլորտում` որակի ապահովման ուղղությամբ: Այնուամենայնիվ, թվայնացումը, փորձաքննության ժամկետների կրճատումը, հետագա մոնիտորինգը և հայտատուների համար աջակցության մեխանիզմների ներդրումը կարող են զգալիորեն բարելավել գործընթացի արդյունավետությունը և հասանելիությունը: Այս բարելավումները կօգնեն ապահովել, որ լրացուցիչ կրթական ծրագրերը դառնան ավելի որակյալ, տեսանելի և օգտակար բոլորի համար: Անուշ Շահումյան

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ

21.03.2025

Մեծապես կարևորում ենք լրացուցիչ կրթության ծրագրերը երաշխավորելու և դրա հիման վրա սոցիալական կրեդիտի համակարգում ներառելու հնարավորություն ստեղծող այս կարգը։ Սա լրջագույն ներդրում է ոչ ֆորմալ կրթության ծրագրերի որակի բարձրացման և դրանց նկատմամբ պահանջարկ ստեղծելու տեսանկյունից։ Այդուհանդերձ, ինչպես պարզ է դառնում մեկնաբանություններից և առաջարկություններից, լրացուցիչ կրթության հասկացությունը թյուրընկալման տեղիք է տալիս։ Այն երբեմն շփոթվում է արտադպրոցական կրթության, երբեմն՝ քաղ․ ծառայողների վերապատրաստումների հետ։ Սա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու Դի Վի Վի Ինթերնեյշնալի կողմից բազմիցս բարձրացրած այն խնդիրը, որ օրենսդրական մակարդակով պետք է վերնայել որոշ հասկացություններ/տերմիններ և դրանք համապատասխանացնել միջազգային համտեքստին։ Այս հարցի վերաբերյալ 2024թ․ սկզբին ԿԳՄՍՆ- ին է ներկայացվել «Մեծահասակների ուսումնառության և կրթության բնագավառի եզրաբանության ուսումնասիրություն և փոփոխությունների իրականացման առաջարկությունների» զեկույցը։ Հասկանալով, որ կարգը չի ենթադրում տերմինաբանության և հասկացությունների հստակեցում/փոփոխություն, այդուհանդերձ առաջարկում ենք կարգում ներառել լրացուցիչ կրթական ծրագրերի որոշակի նկարագրություն և շահառուների շրջանակ, իսկ հետագայում շարունակել աշխատանքները օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ։

Արփինե Հովհաննիսյան

16.03.2025

Այն,ինչը նպաստում է կրթության բովանդակային բարեփոխմանն ու զարգացմանը,անհրաժեշտ է։Այն պետք է լինի հստակ և կանոնակարգված։Եվ ցանկացած բարեփոխմանը պետք է լինել հետևողական, որպեսզի այն լիարժեք կյանքի կոչվի։ Առաջարկում եմ ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությանը անդրադառնալ։ԿԱՊԿ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների ձևը վերանայել։ Հոգեբանի,հատուկ մանկավարժի,լոգոպեդի և այլ անձանց կողմից իրականացվող շաբաթական մեկանգամյա կարճատև աշխատանքները ոչ մի դեպքում չի կարելի աջակցում համարել։ Պետք է ապահովել լիակատար ներառական կրթություն ԿԱՊԿ ունեցող երեխաների համար։

Տեսնել ավելին