Նախագիծը չի ընդունվել
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածը լրացնել նոր 8.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ`
«8.1 Սույն հոդվածի 8-րդ մասում նշված կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքների բնակավայրերում՝ տասը միլիոն դրամը գերազանցելու դեպքում, համայնքի ղեկավարին ուղղված՝ հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա համայնքի ավագանին հողամասի սեփականատիրոջը` համապատասխանաբար քսան և տասը միլիոն դրամը գերազանցող գումարը թույլատրում է վճարել մինչև հինգ տարվա ժամկետում, համայնքի ավագանու որոշմամբ ընդունված՝ տարաժամկետ վճարման ժամանակացույցին համապատասխան: Ընդ որում, հողամասի սեփականատերը նաև պարտավոր է համայնքին վճարել տոկոսներ` տարաժամկետված գումարի տարեկան մեկ տոկոսի չափով։ Տոկոսները ենթակա են վճարման` տարեկան կարգով, մինչև հաջորդող տարվա մարտի 31-ը: Սույն մասով նախատեսված դիմումը համայնքի ղեկավարին կարող է ներկայացվել հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու մասին որոշման կայացումից հետո` մեկամսյա ժամկետում: Սույն մասով նախատեսված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը տարաժամկետ կարգով վճարելու պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հողամասի սեփականատերը համապատասխան համայնքի հետ պետք է կնքի նպատակային նշանակությունը փոփոխված հողամասի հիփոթեքի պայմանագիր կամ ներկայացնի տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում, սույն մասում նշված երաշխիքը պետք է համայնքի ավագանուն ներկայացված լինի նախքան տարաժամկետ վճարման մասին համայնքի ավագանու որոշման կայացումը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն մասով նախատեսված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը տարաժամկետ կարգով վճարելու պարտավորության կատարումն ապահովելու նպատակով կնքվող հողամասի հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևը։»
Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 13-րդ մասում «վճարման անդորրագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքերի, որի պարագայում ներկայացվում է այդ մասով սահմանված համայնքի ավագանու որոշումը»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունների վրա:
Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
-
Քննարկվել է
09.12.2024 - 29.12.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1402
Տպել