Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածը լրացնել նոր 8.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ`

«8.1 Սույն հոդվածի 8-րդ մասում նշված կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքների բնակավայրերում՝ տասը միլիոն դրամը գերազանցելու դեպքում, համայնքի ղեկավարին ուղղված՝ հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա համայնքի ավագանին հողամասի սեփականատիրոջը` համապատասխանաբար քսան և տասը միլիոն դրամը գերազանցող գումարը թույլատրում է վճարել մինչև հինգ տարվա ժամկետում, համայնքի ավագանու որոշմամբ ընդունված՝ տարաժամկետ վճարման ժամանակացույցին համապատասխան: Ընդ որում, հողամասի սեփականատերը նաև պարտավոր է համայնքին վճարել տոկոսներ`       տարաժամկետված գումարի տարեկան մեկ տոկոսի չափով։ Տոկոսները ենթակա են վճարման` տարեկան կարգով, մինչև հաջորդող տարվա մարտի 31-ը: Սույն մասով նախատեսված դիմումը համայնքի ղեկավարին կարող է ներկայացվել հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու մասին որոշման կայացումից հետո` մեկամսյա ժամկետում: Սույն մասով նախատեսված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը տարաժամկետ կարգով վճարելու պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հողամասի սեփականատերը համապատասխան համայնքի հետ պետք է կնքի նպատակային նշանակությունը փոփոխված հողամասի հիփոթեքի պայմանագիր կամ ներկայացնի տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում, սույն մասում նշված երաշխիքը պետք է համայնքի ավագանուն ներկայացված լինի նախքան տարաժամկետ վճարման մասին համայնքի ավագանու որոշման կայացումը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն մասով նախատեսված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը տարաժամկետ կարգով վճարելու պարտավորության կատարումն ապահովելու նպատակով կնքվող հողամասի հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևը։»

       Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 13-րդ մասում «վճարման անդորրագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքերի, որի պարագայում ներկայացվում է այդ մասով սահմանված համայնքի ավագանու որոշումը»:

        Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունների վրա:

        Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

  • Discussed

    09.12.2024 - 29.12.2024

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1650

Print