11.11.2024
Առաջարկում ենք նախագիծը համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին (այսուհետ՝ Օրենք)։ Մասնավորապես, առաջարկում ենք 7.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «7.2) հայցվորները՝ անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ հայցերով.»: Գտնում ենք, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «անձի ֆունկցիոնալության գնահատում» հասկացությունը ներառում է ինչպես հաշմանդամություն սահմանելը, աստիճանը (խումբը) փոփոխելը, այնպես էլ կարգավիճակը վերականգնելը։ Առաջարկի ընդունման դեպքում հնարավոր կլինի խուսափել նաև կետը ծանրաբեռնելուց, քանի որ այժմ առկա է ոչ միայն «հաշմանդամության խումբ», այլև «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան»։