Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրավունքի խախտման փաստը:

Նախագծով լրացուցիչ երաշխիք է նախատեսվում անձի արդար դատաքննության իրավունքի իրացման համար՝ հնարավորություն տալով հայց ներկայացնել՝ առանց հայց ներկայացնելու պահին վճարում կատարելու կաշկանդվածության:

  • Discussed

    30.10.2024 - 14.11.2024

  • Type

    Law

  • Area

    Justice, State revenue, Financial, European Court of Human Rights, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2619

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2024

Առաջարկում ենք նախագիծը համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին (այսուհետ՝ Օրենք)։ Մասնավորապես, առաջարկում ենք 7.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «7.2) հայցվորները՝ անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ հայցերով.»: Գտնում ենք, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «անձի ֆունկցիոնալության գնահատում» հասկացությունը ներառում է ինչպես հաշմանդամություն սահմանելը, աստիճանը (խումբը) փոփոխելը, այնպես էլ կարգավիճակը վերականգնելը։ Առաջարկի ընդունման դեպքում հնարավոր կլինի խուսափել նաև կետը ծանրաբեռնելուց, քանի որ այժմ առկա է ոչ միայն «հաշմանդամության խումբ», այլև «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան»։

Ժորա Հայրապետյան

09.11.2024

Առաջարկում եմ ՔԿԱԳ ծառայություններ իրականցնելիս էլ ազատել պետական տուրքի վճարումից

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: