Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 22-րդ հոդվածում.

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Դատարաններում պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգումից օգտվում են՝

1) հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրավունքի խախտման փաստը:»:

  • 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում նշված անձինք տուրքի վճարման արտոնություններից օգտվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    30.10.2024 - 14.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Ֆինանսական, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քաղաքացիական դատավարություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2610

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2024

Առաջարկում ենք նախագիծը համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին (այսուհետ՝ Օրենք)։ Մասնավորապես, առաջարկում ենք 7.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «7.2) հայցվորները՝ անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ հայցերով.»: Գտնում ենք, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «անձի ֆունկցիոնալության գնահատում» հասկացությունը ներառում է ինչպես հաշմանդամություն սահմանելը, աստիճանը (խումբը) փոփոխելը, այնպես էլ կարգավիճակը վերականգնելը։ Առաջարկի ընդունման դեպքում հնարավոր կլինի խուսափել նաև կետը ծանրաբեռնելուց, քանի որ այժմ առկա է ոչ միայն «հաշմանդամության խումբ», այլև «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան»։

Ժորա Հայրապետյան

09.11.2024

Առաջարկում եմ ՔԿԱԳ ծառայություններ իրականցնելիս էլ ազատել պետական տուրքի վճարումից

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: