Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N155-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

         - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի <<Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները սահմանելու մասին>>  N155-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) որոշման 2-րդ կետում <> բառերը փոխարինել <> բառերով,

2) որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 3-րդ կետում <<հարկային հսկողության ընտրողականության և ռիսկերի կառավարման համակարգով>> բառերը փոխարինել <<հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգով>> բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։

 

  • Քննարկվել է

    08.05.2024 - 30.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1114

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ