Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) հանրային իշխանության մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման միասնականությունն ապահովելը, մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգ իրականացնելը և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը․»:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 12-րդ, 13-րդ և 19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«12) մշակում և հաստատում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման, դրա արդյունքում մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի մեթոդաբանությունները, ըստ սահմանված առաջնահերթությունների ընտրված ոլորտներում համակարգում է կոռուպցիոն ռիսկերի ոլորտային գնահատման գործընթացը, ապահովում է ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերի մշակումը և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացումը իրավասու մարմիններ․

13) մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն է ցուցաբերում հանրային իշխանության մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի մշակման գործընթացում․

19) ուսումնասիրում է հանրային իշխանության մարմինների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերը, միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունները և, անհրաժեշտության դեպքում, տրամադրում է առաջարկություններ դրանց բարելավման վերաբերյալ.»․

3) 2-րդ մասից հանել «12-րդ» բառը:

 

Հոդված 3. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 13-րդ և 19-րդ կետերով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։
  3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29.1-ին կետը և 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    03.05.2024 - 18.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3731

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

17.05.2024

ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ««ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի՝ 1. Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 12-րդ կետում նոր խմբագրությամբ շարադրանքի առաջին նախադասության մեջ՝ այն է, «12) մշակում և հաստատում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման, դրա արդյունքում մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի մեթոդաբանությունները․․» բաց է թողնված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ ԿԿՀ կամ Հանձնաժողով) կոռուպցիոն ռիսկերի գնահատման և դրանց հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մեթոդաբանության մշակման լիազորությունը։ Առաջարկություն • Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 12-րդ կետում նոր խմբագրությամբ շարադրանքի առաջին նախադասության «ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի» բառերից հետո ավելացնել «մշակման ու» բառը, և հանել «նկատմամբ» բառը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

17.05.2024

2. Նույն կետի երկրորդ նախադասությունից՝ «ըստ սահմանված առաջնահերթությունների ընտրված ոլորտներում համակարգում է կոռուպցիոն ռիսկերի ոլորտային գնահատման գործընթացը,․․․» պարզ չէ թե ԿԿՀ-ին վերապահված ո՞ր լիազորության մասին է խոսքը։ Պարզ չէ նաև, թե կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացում ո՞վ է սահմանելու ոլորտային առաջնահերթությունները, ո՞վ է իրականացնելու ոլորտային կոռուպցիոն ռիսկերի գնահատումը և ո՞րն է ԿԿՀ-ի համակարգման լիազորությունը և ո՞ւմ նկատմամբ է իրականացվելու համակարգումը։ Համաձայն օրենքի նախագծի հիմնավորումներ փաստաթղթի 4-րդ բաժնի տեղեկատվության՝ «Արտաքին գնահատումը ենթադրում է առավել խորքային, մասնագիտական և հետազոտական գործընթաց՝ հիմնված ոլորտային իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահառուների հետ համագործակցության վրա: Գնահատման ոլորտի ընտրությունը տեղի է ունենում մեթոդաբանությամբ սահմանված չափորոշիչների հիման վրա՝ ՀՀ կառավարության կամ ոլորտի համակարգման գործառույթ ունեցող իրավասու մարմնի հաստատմամբ։ Արտաքին գնահատման նպատակով ձևավորվում է բազմաշահառու աշխատանքային խումբ (ոլորտի իրավասու մարմինների ներկայացուցիչների ընդգրկմամբ)՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համակարգմամբ: Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, Հանձնաժողովի կողմից հարցաշարերի մշակում և ներկայացում աշխատանքային խմբի հաստատմանը, իրավասու մարմնի կողմից հարցաշարի լրացում, հարցաշարի և ոլորտային փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերի գործոնների բացահայտում: Գնահատման երկրորդ փուլում իրականացվում է բացահայտված խնդիրների պատճառների բացահայտում և դրանց լուծման վերաբերյալ առաջարկների մշակում՝ հետազոտական որակական և քանակական մեթոդների կիրառմամբ (օրինակ՝ հարցումներ, փորձագիտական հարցազրույցներ, շահառու անձանց հետ անհատական հարցազրույցներ ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ ֆոկուս խմբային քննարկումներ): Քանի որ գնահատման այս փուլը պահանջում է հետազոտական գործընթացի խորքային գիտելիքներ և մեծ ռեսուրսներ, առաջարկվում է նախատեսել հնարավորություն, որպեսզի Հանձնաժողովն այն պատվիրակի հետազոտական կազմակերպությունների իրականացմանը: Այս համատեքստում կարևորվում է համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը Հանձնաժողովին, ինչը կապահովի գործընթացի կայունությունը:Ոլորտային գնահատման գործընթացի արդյունքում մշակվում է համապարփակ զեկույց, որը մանրամասն անդրադարձ է կատարում ոլորտի բոլոր գործընթացներին, դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերին և դրանց լուծման առաջարկներին: Նշված առաջարկները ներկայացվում են ոլորտային իրավասու մարմինների քննարկմանը:» Օրենքի նախագծի հիմնավորման 4-րդ բաժնում առանձին ոլորտներում նկարագրված կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերի մշակման գործընթացի օրենսդրական կարգավորումները օրենքի նախագծում բացակայում են։ Առաջարկություն • Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 12-րդ կետում նոր խմբագրությամբ շարադրանքի երկրորդ նախադասությունը խմբագրել այն հաշվով, որ հստակորեն սահմանվեն կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերի մշակման գործընթացում ոչ միայն ԿԿՀ-ի լիազորությունների շրջանակը, այլև շահառու ու գործընթացում ներգրավված ոլորտային պատասխանատու պետական ու ՏԻՄ մարմինների, մասնագիտական կառույցների ու քաղաքացիական հասարակության միավորումների դերակատարումները։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

17.05.2024

3. Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 19-րդ կետում ԿԿՀ-ին վերապահված է լիազորություն՝ ուսումնասիրելու հանրային իշխանության մարմինների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերը, միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունները և, անհրաժեշտության դեպքում, տրամադրել առաջարկություններ դրանց բարելավման վերաբերյալ։ Այդուհանդերձ, ԿԿՀ-ի՝ հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ բարեվարքության ծրագրերի ու դրանց իրականացման հաշվետվությունների ուսումնասիրության և դրա հիման վրա ըստ անհրաժեշտության առաջարկություններ տրամադրելու լիազորությունը բավարար չէ ապահովելու ԿԿՀ-ի կողմից հակակոռուպցիոն ծրագրերի նկատմամբ համակարգման գործառույթի լիարժեք իրականացումը։ Մասնավորապես, ԿԿՀ-ի կողմից ոլորտային հակակոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում վերհանված կոռուպցիոն ռիսկերի հիման վրա համապատասխան քաղաքականություն մշակող մարմնի հետ հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում մշակված միջոցառումները,որպես կոռուպցիոն ռիսկ պարունակող հանգամանքները, ոլորտում գործող պետական ու համայնքային մարմինների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային առանձին կազմակերպությունների կողմից լրացված հարցաշարերի պատասխանների արդյունքում հնարավոր է, որ չբացահայտվեն։ Նման իրավիճակներում ԿԿՀ-ն պետք է ունենա լիազորություն, հանրային իշխանության առանձին մարմիններին, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, ինչպես նաև պետական մասնակցությամբ հիմնադրամներին ու 50 ու ավելի տոկոս ՀՀ և համայնքի մասնակցությամբ կազմակերպություններին պարտադրելու՝ տվյալ մարմնի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերում ներառելու ոլորտային գնահատման ժամանակ նույնականացված կոռուպցիոն ռիսկերի արդյունքում մշակված միջոցառումները։ Միաժամանակ, ԿԿՀ-ն պետք է լիազորություն ունենա կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն ծրագրեր մշակող բոլոր մարմինների ու կազմակերպությունների համար սահմանելու հակակոռուպցիոն ծրագրերի, ներառյալ բարեվարքության միջոցառումների առաջնահերթություններ։ Վերոնշյալ լիազորություններն ու համակարգման գործառույթը հնարավորություն կտան ԿԿՀ-ին ապահովելու երկրում կոռուպցիայի կանխարգելման միասնական քաղաքականության իրականացումը։ Առաջարկություն • Օրենքի նախագծի Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 19-րդ կետում ԿԿՀ-ին վերապահել լիազորություններ՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն ծրագրեր մշակող բոլոր մարմինների ու կազմակերպությունների համար սահմանելու հակակոռուպցիոն ծրագրերի, ներառյալ բարեվարքության միջոցառումների առաջնահերթություններ, ինչպես նաև պարտադրելու իրենց հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերում ներառելու ոլորտային գնահատման ժամանակ նույնականացված կոռուպցիոն ռիսկերի արդյունքում մշակված միջոցառումները։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: