ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) հանրային իշխանության մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման միասնականությունն ապահովելը, մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգ իրականացնելը և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը․»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 12-րդ, 13-րդ և 19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12) մշակում և հաստատում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման, դրա արդյունքում մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի մեթոդաբանությունները, ըստ սահմանված առաջնահերթությունների ընտրված ոլորտներում համակարգում է կոռուպցիոն ռիսկերի ոլորտային գնահատման գործընթացը, ապահովում է ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերի մշակումը և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացումը իրավասու մարմիններ․
13) մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն է ցուցաբերում հանրային իշխանության մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի մշակման գործընթացում․
19) ուսումնասիրում է հանրային իշխանության մարմինների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերը, միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունները և, անհրաժեշտության դեպքում, տրամադրում է առաջարկություններ դրանց բարելավման վերաբերյալ.»․
3) 2-րդ մասից հանել «12-րդ» բառը:
Հոդված 3. Եզրափակիչ և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 13-րդ և 19-րդ կետերով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29.1-ին կետը և 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: