Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                                 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

   2024 թվականի ____________ N        - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1220-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին»
    N 1220-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
  • նախաբանում 21-րդ մասը բառերից հետո լրացնել և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը բառերով,
  • հավելվածի 4-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. Շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ համաձայն ծրագրի պահանջների։,
  • հավելվածի 4-րդ կետում «միավորված հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք ունեցող սուբյեկտները» բառերը փոխարինել «շահառուն» բառով,
  • հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

5. Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի առանձին գույքային միավորների ձեռքբերմամբ և դրանց սահմանների միավորմամբ (բացառությամբ սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված միավորման անհնարինության դեպքերի)՝ սույն կետով նախատեսված հանրագումարային մակերեսով (այսուհետ՝ միավորված հողամաս), խթանել հանրապետությունում առկա գյուղատնտեսական նշանակության մասնատված հողակտորների խոշորացումը։ Ծրագրի 4-րդ կետով սահմանված չափով պետական աջակցություն ստանալու համար միավորված հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 5 հա, ընդ որում՝ աջակցությունը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա-ի (ներառյալ) համար: Շահառուի կողմից փոխհատուցման պայմանագրով սահմանված միավորվող հողամասի մակերեսից քիչ մակերեսով (5 հա-ից ոչ պակաս մակերեսով) միավորում իրականացնելու դեպքում ևս կտրամադրվի փոխհատուցում` ծրագրի պահանջներին համապատասխան փաստացի միավորված տարածքի համար:,

  • հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

6. Ծրագրի իմաստով միավորման անհնարինության դեպքեր են համարվում, երբ միավորվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի առանձին գույքային միավորների սահմանները բաժանված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերով, որոնք անհնարին են դարձնում դրանք մեկ ընդհանուր սահման ունեցող միավորի մեջ ներառելու պահանջը: Ընդ որում՝ միավորման անհնարինությամբ պայմանավորված՝ չմիավորվող հողամասերի գույքային միավորների ընդհանուր թվաքանակը միավորվող հողամասի կազմի մեջ չի կարող լինել 5-30 հա (30 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ 3 միավորից, 30-ից ավելի-100 հա (100 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ 5 միավորից, իսկ 100-ից ավելի-200 հա (200 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ 10 միավորից ավելի։,

  • հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

7. Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝

  • առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի մակերեսների հանրագումարը չպետք է պակաս լինի ծրագրի 5-րդ կետով սահմանված նվազագույն չափից.
  • առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը պետք է լինի 5-30 հա (30 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-ից ավելի-100 հա (100 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 10 միավոր, 100-ից ավելի-200 հա (200 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր.
  • առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո, ընդ որում` պետական և համայնքային սեփականության հողերի մակերեսները չեն կարող գերազանցել ձեռք բերվող հողերի ընդհանուր մակերեսի 20%-ը.
  • չեն կարող ներառվել ծրագրի շրջանակներում շահառու դարձած իրավաբանական անձի որպես ֆիզիկական անձ հանդես եկող մասնակիցներից (ծրագրի իմաստով մասնակից է համարվում Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքով սահմանված կարգով) ձեռք բերված հողամասը.
  • շահառուն ձեռք բերվող հողերի նկատմամբ չի կարող ունենալ սեփականության կամ համասեփականության իրավունք փոխհատուցման պայմանագրի կնքման օրվանը նախորդող 2 տարվա ընթացքում:,
  • հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

8. Ծրագրից օգտվելու նպատակով փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն նախարարություն է ներկայացնում դիմում (դիմումի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով), դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե դիմումատուն իրավաբանական անձ է, ապա պետական ռեգիստրի վկայականը և տնօրենի անձնագիրը, նաև բաժնետերերի ընդհանուր ժողովից քաղվածք առ այն, որ չեն առարկում ծրագրին մասնակցել)։ Նախարարությունը դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և սույն կետով նախատեսված մերժման հիմքերի բացակայության դեպքում՝ շահառուի հետ կնքում փոխհատուցման պայմանագիր կամ ներկայացված փաստաթղթերի փաթեթում բացակա փաստաթղթեր, սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում գրավոր առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել դրանք։ Նախարարությունը սահմանված ժամկետի ավարտից հետո մերժում է դիմումը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմումատուին, եթե այն չի համապատասխանում սույն կետի պահանջներին կամ դիմումով ներկայացվել են թերի, ակնհայտ կեղծ կամ ոչ արժանահավատ տեղեկություններ կամ փաստաթղթեր։,

  • հավելվածի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
  • հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

10. Փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո մինչև փոխհատուցում ստանալը՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն նախարարություն է ներկայացնում հաշվետվություն (հաշվետվության օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության կայքում), որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում հողամասերի ձեռքբերման և դրանց միավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն:,

  • հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

11. Շահառուն պարտավոր է՝

1) միավորված հողամասի նկատմամբ ապահովել առանձին գույքային միավորների սահմանների միավորման պետական գրանցումն իր անվամբ կամ իր մասնակցությամբ՝ որպես ընդհանուր սեփականություն՝ բացառությամբ միավորման անհնարինության դեպքերի (շահառուն կարող է ծրագրի շրջանակում ձեռք բերված առանձին գույքային միավորների սահմանները միավորել մինչև փոխհատուցման պայմանագիրը կնքելն իրեն պատկանող հողամասերի հետ՝ ներկայացնելով որպես մեկ գույքային միավոր).

2) հողամասերի միավորումն ավարտել փոխհատուցման պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրվանից առավելագույնը երկու տարվա ընթացքում:,

  • հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
  • հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

16. Հողամասերի միավորման գործընթացն ավարտելուց հետո փոխհատուցման պայմանագիր կնքած շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն՝ դիմումին կցելով․

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձի դեպքում պետական ռեգիստրի գրանցման վկայականի և տնօրենի անձնագրի)․

2) միավորված հողամասի, իսկ ծրագրի 6-րդ կետով նախատեսված դեպքերում՝ միավորման անհնարինությամբ պայմանավորված չմիավորվող առանձին հողամաս(եր)ի նկատմամբ անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը․

3) միավորված հողամասի նկատմամբ ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքի առկայության դեպքում՝ բոլոր (համատեղ կամ բաժնային) սեփականատերերի նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությունը՝ փոխհատուցման պայմանագիր կնքած շահառուին փոխհատուցումը տրամադրելու վերաբերյալ.

4) ծրագրի 6-րդ կետով նախատեսված դեպքերում՝ միավորման անհնարինությունը հավաստող փաստաթուղթ՝ տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից (տվյալ գույքի միավորումը մերժելու վերաբերյալ փաստաթուղթ).

5) տեղեկանք Կադաստրի կոմիտեի կողմից միավորված հողամասի սահմանափակումների առկայության վերաբերյալ.

6) տեղեկանք Կադաստրի կոմիտեի կողմից միավորված հողամասի առանձին գույքային միավորների գնահատման խմբերի և կադաստրային արժեքների վերաբերյալ.

7) ձեռք բերված հողամասերի առուվաճառքի պայմանագրերի և անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեները.

8) տեղեկանք կադաստրի կոմիտեի կողմից միավորված հողամասի առանձին գույքային միավորների սեփականատերերի վերաբերյալ՝ ձեռք բերման օրվան նախորդող երկու տարիների ընթացքում.

9) անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարության կողմից կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր:,

  • հավելվածի 17-րդ կետից հանել և N 1 աղյուսակում նախատեսված աշխատանքների կատարման բառերը,
  • հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

18. Մոնիթորինգի դրական եզրակացության դեպքում նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է համաձայնագիր և նրա հաշվին փոխանցում է սույն ծրագրի պահանջներին համապատասխան հաշվարկված փոխհատուցման գումարը։ Բացասական եզրակացության դեպքում նախարարությունն այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է շահառուին։ Փոխհատուցումը տրամադրելուց հետո նախարարությունը հինգ տարվա ընթացքում իրականացնում է մոնիթորինգ։ Վերջինիս արդյունքում եթե բացահայտվում է, որ շահառուն կամ գնորդը խախտել են ծրագրի և պայմանագրի պահանջները, ապա փոխհատուցված գումարները մեկամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։,

  • հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

20. Ծրագրի ֆինանսական գնահատականի համար հիմք է ընդունվել կանխատեսումը, որ միավորված հողերի ընդհանուր մակերեսը 2024 թվականին կկազմի շուրջ 430 հա։,

  • հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

21. Ծրագրի իրականացման գնահատված արժեքը 2024 թվականին կկազմի մինչև 300 մլն դրամ: Ծրագիրը կիրականացվի 2025 թվականը ներառյալ՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված լինելու դեպքում։,

  • հավելվածի 22-րդ կետում որը պետք է պարունակի տվյալներ բառերը փոխարինել ինչպես նաև տեղեկատվություն ծրագրի պահանջներին համապատասխան բառերով,
  • հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

23. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի նվազեցում՝ շուրջ 430 հա-ով.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի նվազեցում՝ շուրջ 1000 հողակտորի միավորում առնվազն 5 հա մակերեսով հողակտորների ձևավորմամբ

3) միավորված հողամասում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացում՝ շուրջ 2-3 անգամ.

4) ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում և վճարունակության բարձրացում.

5) հողերի շուկայի զարգացում.

6) նոր աշխատատեղերի ստեղծում.

7) մշակվող հողատարածքներում ներդրումների ծավալների ավելացում.

8) միավորված հողամասում գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատուժի ծախսերի կրճատում՝ առնվազն 11%-ով։,

  • հավելվածի N 1 աղյուսակը ուժը կորցրած ճանաչել:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծրագրին մասնակցելու համար նախարարություն դիմած տնտեսավարողների վրա:

                                                                            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    23.04.2024 - 08.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 772

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ