Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____» «_____________» 2024 ԹՎԱԿԱՆ                                         N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին»‰ Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշմամբ հաստատված հավելված 8-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Հավելածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող անձը բժշկասոցիալական փորձաքննության կամ ֆունկցիոնալության գնահատման ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարին»։

2) Հավելվածի 28-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Ստանալով դիմումը` քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարն ապահովում է՝»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____» «_____________» 2024 ԹՎԱԿԱՆ                                         N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է անձի գտնվելու վայր այց կատարելու միջոցով։ Անձի դիմումը և անհրաժեշտ կից փաստաթղթերը ծառայություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարը։ Սույն կարգի 20-րդ, 21-րդ և 24-րդ կետերում նշված տեղեկությունները (վերաբերելի մասով) պարունակող տեղեկանքը և փաստաթղթերի պատճենները տրամադրում է քրեակատարողական հիմնարկը։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    11.04.2024 - 26.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 748

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.04.2024

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 41.1. կետի համաձայն՝ «Եթե անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է անձի գտնվելու վայր այց կատարելու միջոցով, ապա հարբժշկական մասնագետները գնահատում են «e» ծածկագրերը բոլոր տարիքի անձանց համար»։ Առաջարկում ենք նախագծով կարգավորել նաև «e» ծածկագրերի գնահատման համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու կարգը և պայմանները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.04.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «բժշկասոցիալական կամ» բառերն այն հիմնավորմամբ, որ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումն այլևս սահմանված չէ օրենքով։

Տեսնել ավելին