Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Մինչև 2018 թվականը քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանումները համարվում էին քրեակատարողական հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներ և գործում էին քրեակատարողական հիմնարկի ենթակայությամբ, սակայն այժմ դրանք գործում են քրեակատարողական հիմնարկներից անկախ՝ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ, ուստի իրավակիրառ պրակտիկայում բացակայում է անհրաժեշտությունը, որպեսզի քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատությունից զրկված անձինք բժշկասոցիալական փորձաքննության (ֆունկցիոնալության գնահատման) ենթարկվելու համար գրավոր դիմեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարին, այն դեպքում, երբ կարող են միանգամից դիմել քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարին, ով էլ իր հերթին կկազմակերպի հետագա ընթացքը, քանի որ ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում ձևավորվում է համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից։

Հարկ է նշել, որ հաճախ խնդիրներ են առաջանում բժշկական փաստաթղթերը «e-disability» էլեկտրոնային համակարգ մուտքագրելու հետ կապված, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ «e-disability» էլեկտրոնային համակարգում ևս անրաժեշտություն է առկա որոշակի բժշկական փաստաթղթեր վերբեռնելու, և այդ փաստաթղթերի բացակայության պայմաններում հայտը համարվում է թերի և չի ընդունվում։ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը համապատասխան բժշկական փաստաթղթերը չի տրամադրում՝ պատճառաբանելով բժշկական գաղտնիք պարունակող տվյալների փոխանցման արգելքը և այդ փաստաթղթերը սահմանված կարգի համապատասխան արդեն իսկ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրելու հանգամանքը: Որոշ քրեակատարողական հիմնարկներում հնարավոր է լինում իրականացնել անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը՝ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան տորաբաժանումների աշխատակիցների և քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցների՝ «e-disability» էլեկտրոնային համակարգում ազատությունից զրկված անձի տվյալները միասին լրացնելու արդյունքում, իսկ որոշ քրեակատարողական հիմնարկներում ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, պատճառաբանելով, որ լրացման գործընթացն իրենց պարտականությունների մեջ չի մտնում, հրաժարվում են քրեակատարողական հիմնարկի հետ համատեղ լրացնել ազատությունից զրկված անձի վերաբերյալ տվյալները՝ դրանով իսկ ստեղծելով փակուղային իրավիճակ: Անձի ֆունկցիոնալության գնահատումն ամբողջովին ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին վերապահելով հնարավոր կլինի խուսափել բժշկական գաղտնիք պարունակող տվյալների փոխանցման կարգի խախտումներից, գործընթացի անհարկի ձգձգումներից, կկրճատվեն գործընթացի իրականացման համար պատասխանատու կառույցները, սահմանված ժամկետները, և քրեկատարողական հիմնարկի ղեկավարին կտրամադրվի միայն վերջնական արդյունքը՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու մասին որոշումը։

 

  1. Կարգավորման նպատակը.

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունմամբ կկարգավորվի, կպարզեցվի և հնարավորինս անխոչընդոտ կիրականացվի քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատությունից զրկված անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու գործընթացը:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատությունից զրկված անձինք բժշկասոցիալական փորձաքննության գնահատման ենթարկվելու համար քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարին գրավոր դիմելու դեպքում հնարավոր կլինի խուսափել գործընթացի անհարկի ձգձգումներից, կկրճատվեն գործընթացի իրականացման համար սահմանված ժամկետները և քրեկատարողական հիմնարկի ղեկավարին կտրամադրվի վերջնական արդյունքը՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու մասին որոշումը, և չի խախտվի բժշկական գաղտնիք պարունակող տվյալների փոխանցման կարգը։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ միջոցների առկայության և պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում սպասվելիք փոփոխության մասին.

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    11.04.2024 - 26.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 755

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.04.2024

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 41.1. կետի համաձայն՝ «Եթե անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է անձի գտնվելու վայր այց կատարելու միջոցով, ապա հարբժշկական մասնագետները գնահատում են «e» ծածկագրերը բոլոր տարիքի անձանց համար»։ Առաջարկում ենք նախագծով կարգավորել նաև «e» ծածկագրերի գնահատման համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու կարգը և պայմանները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.04.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «բժշկասոցիալական կամ» բառերն այն հիմնավորմամբ, որ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումն այլևս սահմանված չէ օրենքով։

Տեսնել ավելին