Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 169.8-րդ հոդվածում.

1) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 169.8.  ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿԱՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՉՀԱՇՎԱՐԿԵԼԸ ԵՎ (ԿԱՄ) ՉՎՃԱՐԵԼԸ»

 2) հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ» բառերը:

3) 2-րդ և 4-րդ պարբերություններում «անձի» բառն փոխարինել «գործատուի» բառով։

4) 4-րդ պարբերությունից հետո լրացնել նոր 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ պարբերություններ` հետևյալ բովանդակությամբ.

«Աշխատավարձի կամ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը ՀՀ աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջև գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ կատարելու հիմքով աշխատողին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքը` դրա վճարման համար հիմքի հանդիսացող կետանցի օրը չվճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված գործատուի (իրավաբանական անձ գործատուի դեպքում` իրավաբանական անձ գործատուի) նկատմամբ` աշխատավարձի կամ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների կետանցի յուրաքանչյուր դեպքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված գործատուի (իրավաբանական անձ գործատուի դեպքում` իրավաբանական անձ գործատուի) նկատմամբ` կետանցված աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների մեկ երրորդի չափով:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասում «ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:» բառերը փոխարինել «ապա գործատուն վճարման կետանցի համար աշխատողին վճարում է տուժանք, որը ներառում է կետանցի համար տուգանք`  սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ տաս օրը գերազանցող կետանցի դեպքում` նաև կետանցի տասներորդ օրվանից սկսած կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ` վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել վճարման ենթակա գումարի չափը:» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և չի տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը աշխատավարձի կամ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարման կետանցի դեպքերի վրա։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ աշխատավարձի կամ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարման կետանցի դեպքերի համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ գործող խմբագրությամբ սահմանված նորմերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

 

Հոդված 169.8.      Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը ՀՈԴՎԱԾ 169.8.    ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿԱՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՉՀԱՇՎԱՐԿԵԼԸ ԵՎ (ԿԱՄ) ՉՎՃԱՐԵԼԸ

Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի գործատուի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի գործատուի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Աշխատավարձի կամ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը ՀՀ աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջև գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ կատարելու հիմքով աշխատողին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքը` դրա վճարման համար հիմքի հանդիսացող կետանցի օրը չվճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված գործատուի (իրավաբանական անձ գործատուի դեպքում` իրավաբանական անձ գործատուի) նկատմամբ` աշխատավարձի կամ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների կետանցի յուրաքանչյուր դեպքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված գործատուի (իրավաբանական անձ գործատուի դեպքում` իրավաբանական անձ գործատուի) նկատմամբ` կետանցված աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների մեկ երրորդի չափով։

Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և (կամ) աշխատավարձն անկանխիկ ստանալու համար օրենքով սահմանված ձևերից որևէ մեկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

 

Հոդված 198. Աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների ժամկետանց վճարումը

 

  1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջև գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը ապա գործատուն վճարման կետանցի համար աշխատողին վճարում է տուժանք, որը ներառում է կետանցի համար տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ տաս օրը գերազանցող կետանցի դեպքում` նաև կետանցի տասներորդ օրվանից սկսած կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ` վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցելվճարման ենթակա գումարի չափը:
  2. Գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքի հաշվարկումը դադարեցվում է սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի կայացման պահից:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.03.2024 - 04.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 856

Տպել

Առաջարկներ`

Նարեկ Հովեյան

25.03.2024

Գտնում եմ, որ, թեև առաջարկվող փոփոխությունները կարևոր են աշխատողների իրավունքների և գործատուների շահերի հավասարակշռման տեսանկյունից, սակայն համապատասխան վերահսկողական գործիքակազմի բացակայության պայմաններում դրանք գործնականում էական ազդեցություն չեն կարող ունենալ աշխատանքային հարաբերությունների վրա։ Հետաքրքրական է, թե արդյո՞ք ուսումնասիրվել է ՎԻՎ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի՝ մինչ օրս կիրառության վիճակագրությունը և ի՞նչ տվյալներ կան այս մասով։

Տեսնել ավելին