Հիշել նախագիծը

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<<<ԶՎԱՐԹՆՈՑ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ <<ՇԻՐԱԿ>> OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵUԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱUՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

        «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանը հաստատելու մասին>> նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության ու <<Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.>>  ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից  Մաստեր Պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը:  Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է  կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA –ի ծառայությունների մատուցման  C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

 

Նախատեսվող հիմնական ներդրումներն հետևյալներն են՝

 

  1. <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանում

 

Նստեցման հատվածի ընդլայնում

 

Ակնկալվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ընդունված  <<բաց երկնքի>> նոր քաղաքականության շնորհիվ հաջորդ  տարիների ընթացքում  ուղևորահոսքի ավելի մեծ աճ կարձանագրվի:  Միայն այն դեպքում, եթե հաջորդ երեք տարիների ընթացքում ողևորափոխադրումները կանխատեսվածից ավելին լինեն, պլանավորում Է ընդլայնել նստեցման հատվածը: Դա թույլ կտա մի քանի ինքնաթիռների  միաժամանակ վայրէջք և թռիչք իրականացնել, ինչպես նաև ավելի լայն տարածք կապահովի ուղևորների հարմարավետության համար նստեցման հատվածում:

Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023թթ.: Նախագծի մոտավոր արժեքը կներկայացվի 2018թ:

 

Վազքուղու վերանորոգում

Նախատեսվում է իրականացնել վազքուղու ծածկույթի  2850մ երկարությամբ և 45մ լայնությամբ հատվածի վերանորոգում:

Աշխատանքները կարող են իրականացվել 3 փուլով՝

1-ին փուլ՝ 27մ ուղղությամբ 1000մ երկարությամբ և 45մ լայնությամբ հատվածի վերանորոգում

2-րդ փուլ՝ 900մ երկարությամբ և 45մ լայնությամբ հատվածի վերանորոգում

3-րդ փուլ՝ 950մ երկարությամբ և 45մ լայնությամբ հատվածի վերանորոգում

Նորոգման աշխատանքներում նախատեսվում է՝

  • իրականացնել 9սմ հաստությամբ ֆռեզում, տեղ-տեղ հիմքի նորոգում, ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնում 9սմ հաստությամբ՝ ուղղելով երկայնական և լայնական թեքությունները համաձայն ԻԿԱՕ-ի 14-րդ հավելվածի (կետեր 3.1.15, 3.1.19): Լայնական թեքությունները այս անգամ պետք է փոխվեն և կազմեն են 0.9-1.8%, քանի որ մակերևույթը անհավասարաչափ երկթեք է:
  • ապահովել ԻԿԱՕ-ի 14-րդ հավելվածի (կետ 3.1.10) նվազագույն պահանջները՝ 45մ լայնությամբ ծածկույթի նորոգում, մինչդեռ <<Զվարթնոց>> օդանավակայանի վազքուղու լայնությունը կազմում է 56մ:
  • դրենաժային համակարգի տեղադրում՝ ծածկույթի ստորին մասում ջրակուտակումներից խուսափելու նպատակով (ծածկույթի կոնստրուկցիայում իրականացնել ակոսահանում, ավազե շերտի տեղադրում, բետոնե շերտի տեղադրում և ասֆալտբետոնե շերտի տեղադրում);
  • գրունտային տարրերում գրունտի լցում, հարթեցում և խտացում՝ ԻԿԱՕ-ի 14-րդ հավելվածի պահանջները ապահովելու համար: Երկայնական թեքությունը չպետք է լինի ավելի քան 1.5%, լայնականը՝ ոչ ավելի քան 2.5% (կետեր 3.4.8, 3.4.13, 3.4.15, 3.4.17):

Վազքուղու վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է տեղադրել նոր լուսաազդանշային համակարգ:

Վազքուղու վերանաորոգման աշխատանքների համար նախատեսվում է 9,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում:

 

<> ղեկուղու  ծածկի 270 մ երկարությամբ և 24 մ լայնությամբ հատվածի վերանորոգում

 

<> ՂՈՒ-ի կրող հատվածի լայնությունը կազմում է 21մ, ինչը չի համապատասխանում ԻԿԱՕ-ի 14-րդ հավելվածի պահանջներին՝ 23մ (կետ 3.9.4): Ծածկույթի վրա առկա են տարաբնույթ ճաքեր, նկատելի է ծածկույթի մակերևույթի փշրամաշում՝ պարբերաբար իրականացվում է ծածկույթի մաքրում քարերից:

Նորոգման աշխատանքներում նախատեսվում է՝

  • ապահովել ԻԿԱՕ-ի 14-րդ հավելվածի նվազագույն պահանջները՝ կրող կոնստրուկցիայի լայնացում մինչև 23մ (կետ 3.9.4)՝ գոյություն ունեցող շինարարական չափանիշներով; ծածկույթի կրողունակության բարձրացում՝ ծածկույթի ֆռեզում 5սմ հաստությամբ, ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում 12սմ հաստությամբ: Դա թույլ կտա միաժամանակ շահագործել ավելի բարձր դասի օդանավեր և ԻԿԱՕ-ի 14-րդ հավելվածի պահանջներին համապատասխան (կետեր 3.9.9, 3.9.12) կուղղվեն ղեկուղու ծածկույթի թեքությունները:
  • գրունտի լցում և հարթեցում գրունտային տարրերում՝ ապահովելու համար ԻԿԱՕ-ի 14-րդ հավելվածի պահանջները:

Նախատեսվում է կատարել 2,500,000 ԱՄՆ դոլարի ներդրում:

Կառամատույցի վերանորոգում

 

Աշխատանքներով նախատեսված է՝  

  • իրականացնել ասֆալտբետոնե ծածկույթի ֆռեզում 9սմ խորությամբ, տեղ-տեղ նորոգել հիմքը և վերականգնել ա/բ ծածկույթը 15սմ հաստությամբ, ինչը կավելացնի ծածկույթի կրողունակությունը և թույլ կտա շահագործել ավելի բարձր դասի օդանավեր:
  • տվյալ կառամատույցի մակերեսներին համապատասխան դրենաժային համակարգի տեղադրում:

Կառամատույցի վերանորոգման աշխատանքները կկազմեն 1,500,000 ԱՄՆ դոլար:

 

Պարագծի ինտեգրված անվտանգության համակարգ

 

Նախագծի հիմնական նպատակն է Զվարթնոց միջազգային օդանավակայանը իր մոտ 12կմ պարագծով պարսպի երկայնքով պաշտպանել ներթափանցումներից:

Լուծումը կայանում է օպտիկամանրաթելային հայտնաբերման (սեյսմիկ սենսոր) FiberPatrol տեխնոլոգիայի մեջ, որի հիմքում ընկած է օպտիկամանրաթելային մալուխը, որը հայտանաբերում է շարժումները և առարկաների ծավալները վերլուծելով լույսի ստացմանարձագանքման  փոփոխությունները:

Օպտիկամանրաթելային սենսորները կանցկացվեն  ցանկապատի վրայով և կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ:

Տեսախցիկների համակարգը նույնպես լուծման մի մասն է, որը լրացնում է հայտնաբերման գործընթացը: Տեսախցիկները ընդունակ են հայտանաբերել մարդկանց և մեքենաների մինչև 5կմ շառավղի վրա և կարող են արձագանքել պարսպի ահազանգերին՝ ապահովելով պարսպի հատման կետի ճշգրիտ տեսարանը: Տեսախցիկներից յուրաքանչյուրը կտեղադրվի այնպիսի սյան վրա, որը նախատեսված է ծայրահեղ եղանակային պայմաններին և ուժեղ քամիներին դիմագրավելու համար՝ առանց տեղաշարժվելու: Սյունը կցինկապատվի և կներկվի նարնջագույն գույնով, կունենա գիշերային լուսավորում, իսկ տեխսպասարկումը կլինի  թռիչքադաշտերի համար միջազագային կանոնակարգերին համապատասխան:

Մյուս կողմից լուծման մի մաս է կազմում նաև  կառավարման համակարգի տեղադրումը, որը հավաքագրում է տվյալ մասում տեղադրված բոլոր սենսորներից ստացվող տեղեկատվությունը: Միջադեպերի դեպքում այն տրամադրում է բոլոր սենսորների պատկերը՝ բացահայտման, նախազգուշացումների և կառավարման համար:

Միջադեպի մասին տեղեկություն ստանալիս համակարգը միջադեպը ցույց է տալիս վերահսկման սենյակում որպես մեկ պատկեր և սկսվում է ավտոմատ կառավարման գործընթացը:

Անվտանգության համակարգի ներդրման համար նախատեսվում է կատարել 1,500,000 ԱՄՆ դոլարի ներդրում:

Տեխնիկական սարքավորումների զննում

Օդանավակայանի շահագործման մակարդակը բարելավելու համար անհրաժեշտ է գնել նոր հակասառույցային և ձյուն մաքրող մեքենաներ, ինչպես նաև վառելիքի մեքենաներ:

Կատարվել է նաև Բեռնային համալիրի և ավտոտնտեսության շահագործման ուսումնասիրություն և պարզվել, որ անհրաժեշտություն կա նաև արդիականացնել այնտեղի մեքենաները և գնել նորերը:

          Այս աշխատանքների համար նախատեսվում է 8,426,983 ԱՄՆ դոլար:

 

Վառելիքալցավորման կայանի արդիականացում

Վառելիքալցավորման կայանի և Չարբախի բազայի ավիավառելիքի տարրաները հետևյալն են՝ 7 տարրա  2000 մ3 տարողությամբ,  2 տարրա՝ 750մ3 տարողությամբ, երեք պոմպակայան: Խողովակաշարերը և հակահրդեհային համակարգերը կառուցվել և շահագործվում են սկսած 1964թ, նրանք պարբերաբար վերանորոգվել են, սակայն ներկայումս անհրաժեշտ է փոխարինել դրանք:

  • Համակարգի աշխատանքների արդիականացում.
  • 3000 մ3 տարողությամբ 2 տարրաներ
  • Չարբախի բազայում տարրաների վերանորոգում,
  • պոմպակայանների ձևափոխում՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին,
  • ասֆալտածածկման և տարածքի բարելավման աշխատանքների իրականացում:

Նախատեսվում է կատարել 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում:

Հին շենքի քանդում

 

Հին շենքի քանդումը նկատի կառնվի նստեցման հատվածի ընլայնման նոր նախագիծը Կառավարությանը ներկայացնելուց և քաղաքապատերանի կողմից քանդման հետագա թույլտվությունից հետո:

 

  1. Գյումրու <<Շիրակ>> օդանավակայանում

Կառամատույցի վերանորոգում

Գյումրու Շիրակ օդանավակայանում օդանավերի կայանման պայմանների ապահովման նպատակներով նախատեսվում է իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ Էյրբաս Ա-320 և Բոյինգ Բ757-200 տեսակի օդանավերի շահագործման համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծածկը վատ վիճակում է՝ այն է՝ քայքայված է, առկա են բազմաթիվ ճաքեր, ֆիքսացիան չի համապատասխանում պահանջներին, նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝

  • առկա ծածկի և հիմքի քանդում
  • նոր հիմքի իրականացում
  • նոր ասֆալտբետոնե ծածկի իրականացում:

Վերանորոգման ենթակա ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 34000 քառ. մետր:

Կառամատույցի վերանորոգումը կարժենա $ 1,000.000 ԱՄՆ դոլար:

 

Այլ ներդրումներ Շիրակ օդանավակայանում

  • Հաշվառման սրահի վերանորոգում (ընդհանուր արժեքը կկազմի $ 100.000 ԱՄՆ դոլար),
  • Նստեցման հատվածի և ժամանման սրահի ընդլայնում (ընդհանուր արժեքը կկազմի $ 900.000 ԱՄՆ դոլար),
  • Այլ ներդրումներ՝ $ 1,200,000 ԱՄՆ դոլար (վառելիքալցավորման և ձյուն մաքրող մեքենայի, սկիդոմետրի ձեռքբերում),
  • Կառամատույցի վերանորոգում՝ $2,000,000:

 Կոնցեսիոները Կառավարության հետ համատեղ կմշտադիտարկի ուղևորահոսքի աճը և օդանավակայանի թողունակությունը և զգալի փոփոխությունների դեպքում կտեղադրի նոր ՃՄՈՒՀ (ճշգրիտ մոտեցման ուղեցույց) նստեցման համակարգ վազքուղու 199 աստիճանի համար, որը կարժենա $ 200,000 ԱՄՆ դոլար:

 

Մաստեր պլանի նախագծում ամրագրված է նաև, որ Կոնցեսիոները ողջունում  է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած՝ անցումը <<Բաց երկնքի քաղաքականությանը>>  և պատրաստակամություն է հայտնել  իր մասնակցությունն ու օժանդակությունը բերել այդ քաղականության կայացման հարցում:

Մաստեր պլանի նախագիծը քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի թիվ 562-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:                           

Ելնելով վերոհիշյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության ու <<Կորպորասիոն Ամերիկա  Ս. Ա.>> ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի դրույթներն ու պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների Կառավարիչ <<Արմենիա միջազգային օդանավակայաններ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 2018-2022թթ. համար Մաստեր Պլանը հաստատելու մասին առաջարկը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նպատակահարմար է գտնում սույն որոշման ընդունումը:

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետ                                                           Ս. Ավետիսյան


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

<<<<ԶՎԱՐԹՆՈՑ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ <<ՇԻՐԱԿ>> OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵUԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱUՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵԻ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ  ՍՊԱՍՎԵԼԻՔ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետ                                                           Ս. Ավետիսյան

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

<<<<ԶՎԱՐԹՆՈՑ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ <<ՇԻՐԱԿ>> OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵUԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱUՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետ                                                           Ս. Ավետիսյան

 

 

 

ԻՐԱՎԱԿԱՆՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

<<<<ԶՎԱՐԹՆՈՑ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ <<ՇԻՐԱԿ>> OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵUԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱUՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

Ներկայացված որոշման Նախագիծը մշակվել է Հայաստանի Հարապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաշվապահական հաշվառման բաժնում և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության աշխատակազմի

իրավաբանական վարչության պետ                                                       Լ. Ջանիբեկյան

 

  • Քննարկվել է

    26.01.2018 - 10.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ավիացիա

  • Նախարարություն

    Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11903

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

09.02.2018

Առաջարկում եմ նախագծին կից ներկայացնել նաև նախորդ մաստեր պլանի կատարողականը, ինչպես նաև համեմատական այս մաստեր պլանի հետ

Նենսի Գևորգիան

09.02.2018

Շատ է խոսվում փոքր ավիացիայի զարգացման մասին: Մաստեր պլանում որևէ խոսք չկա այդ մասին: Ինչ եք նախատեսում այդ ուղղությամբ անել?

Տեսնել ավելին