Հիշել նախագիծը

Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

….. ……..-ի 2024 թվականի N ….Լ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1830-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի․
  • Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։
  1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սկսած 2025 թվականից՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ռազմավարությունից բխող միջոցառումների կատարման նախորդ տարվա հաշվետվությունը։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1830-Լ որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
  • Քննարկվել է

    26.02.2024 - 12.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1399

Տպել