Հիշել նախագիծը

«Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Hayk Hwvsepyan 30.01.2024 15:33:03 6-րդ հոդվածի <<Միջազգային դատարանի իրավազորությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված այն հանցագործությունների վրա>> նախադասությունից հանել, <<Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված >> բառերը, քանի որ կարող է իրավիճակ, երբ տեղի են ունեցել ազգամիջյան այնպիսի բախումներ, որոնք իրենց բնույթով ենթակա են միջազգային քրեական դատարանին, սակայն տեղի են ունեցել այլ պետության տարածքում։։
2 Արա Սաղումյան 31.01.2024 12:54:51 Առաջարկում եմ նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 14-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և վերջին մասում, 21-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» բառով: Ի դեպ, 3-րդ հոդվածի 11-րդ կետում, 7-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 36-րդ հոդվածի նախավերջին պարբերության մեջ և 46-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկություն» եզրույթը ճիշտ է օգտագործված: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ բացակայություն բառակապակցություններում։
3 Արա Սաղումյան 31.01.2024 12:56:14 Օրենքի նախագծի տեքստը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին:
4 Արա Սաղումյան 31.01.2024 12:56:14 Օրենքի նախագծի տեքստը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին: