Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
04.04.2024 19.04.2024
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների վերաբերյալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ցանկացած տեղեկատվություն փաստաբաններին՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար տրամադրել միայն համապատասխան մարմնի կամ գույքի սեփականատիրոջ կողմից գրավոր տրված համաձայնության հիման վրա: Միաժամանակ առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների ցանկը սահմանել Կառավարության որոշմամբ:
1 520

Քննարկվել է 30.01.2024 - 14.02.2024

«Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունման դեպքում իրավական ամրագրում կստանա Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը և համագործակցության նպատակով լիազորված մարմինների գործողությունները՝ համագործակցության ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման նպատակով:
4 839

Քննարկվել է 14.06.2023 - 29.06.2023

«ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ԿԱՄ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել մաքսային ստուգման շրջանակներում մաքսային մարմինների կողմից բանկերից ստուգման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների հայցման հնարավորությունը։
0 1400

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.09.2022 - 30.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 995-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է` Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի (նպաստի) գործը Ուկրաինայից պահանջելու և վճարումը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու կամ կենսաթոշակ (նպաստ) նշանակելու համար, անձին նոր հիմունքներով նշանակել  կենսաթոշակ կամ նպաստ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերն, այդ թվում՝ հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին (եթե դիմողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է) կամ այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու մասին (եթե դիմողը Ուկրաինայի քաղաքացի է)։ Միաժամանակ, հաշվի առնելով առկա դիմումները՝ նախագծով առաջարկվում է որոշման գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակի կամ նպաստի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացվել է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը կամ դրանից հետո։
0 2270

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.08.2022 - 02.09.2022

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծ: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել ամբողջական կարգավորել իրավական փոխօգնության ոլորտում ծագող հարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք և գործուն մեխանիզմներ՝ իրականցնելով ոլորտում լայն շրջանակի համագործակցություն:   
0 2495

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.12.2019 - 08.01.2020

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստր, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն էլեկտրոնային հարցումների և դրանց պատասխանների ձևերը, հարցումների իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայում պետական կառավարման մի քանի մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը որոշ գործառույթների մասով իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով` Կառավարության համապատասխան որոշումների, ինչպես նաև Արդարադատության նախարարի և այլ մարմինների համատեղ հրամանների հիման վրա: Փաստաթղթաշրջանառության նման կարգով են իրականացվում նաև պարտապանի և նրա գույքի վերաբերյալ որոշ պետական մարմիններին հարցումների իրականացումը: Նման ոչ միասնական և չհամակարգված կարգավորումները՝ նախատեսված տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ակտերով, ազդում է փաստաթղթաշրջանառության համակարգի արդյունավետության վրա, պարունակում է այդ ակտերում հնարավոր հակասությունների առկայության ռիսկեր, փաստաթղթաշրջանառության գործընթացը դարձնում է ոչ համակարգված և ոչ միասնական չափանիշներով իրականացվող: Այս առումով մինչև 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխությունները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով: 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխություններով հստակեցվել է, որ նշված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով, իսկ Էլեկտրոնային եղանակով հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանելու է Կառավարությունը: Այսպիսով, նման կարգավորումը հնարավորություն է ընձեռում Կառավարության մեկ որոշման շրջանակներում կարգավորել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պետական մարմինների միջև հաղորդակցությունը՝ պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային հարցումներ իրականացնելու և դրանց պատասխանները ստանալու մասով՝ կարգավորումների հիմքում դնելով միասնական չափանիշներ:
0 5737

Քննարկվել է 10.06.2019 - 25.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի բիզնես խորհրդատվության մեխանիզմների գնահատման (ԲԽՄԳ)» ծրագրի շրջանակում մշակված վերջնական հաշվետվության շրջանակներում ներկայացված առաջարկությունների կիրակման անհրաժեշտությամբ՝ ուղղված մասնավոր հատվածի որոշումների կայացման գործընթացին մասնակցության ապահովմանը: 
3 6057

Քննարկվել է 05.04.2018 - 20.04.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային միասնական հարթակի ներդնումը, որը քաղաքացիներին ընձեռում է հնարավորություն առցանց եղանակով ուղարկել դիմում,հարցում կամ բողոք և ստանալ դրանց պատասխանները ևս առցանց եղանակով:
0 7484

Քննարկվել է 31.03.2017 - 30.04.2017

«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված տարբերակ Ներկայումս տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորվում է 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ ՏԱ օրենք): Հարկ է նշել, որ օրենքի կիրառման 14 տարիների ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, իսկ օրենքի մի շարք դրույթներ էլ կորցրել են իրենց արդիականությունը: Բացի այդ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Փաթեթով վերանայվում են տեղեկություն ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, տեղեկատվության ազատության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովման հետ կապված կարգավորումները, տեղեկությունների համար վճարելու պայմանները և կարգը, էլեկտրոնային հարցման հետ կապված իրավահարաբերությունները, հարցման պատասխանին ներկայացվող պահանջները, ամրագրվում են անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքի և անձի՝ հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքի երաշխիքները, ստեղծվում է տեղեկատվության ազատության համար պատասխանատու լիազոր մարմին, կատարելագործվում է ՏԱ պատասխանատուների ինստիտուտը, հստակեցվում է պատասխանատվությունը՝ տեղեկատվություն տնօրինողների կողմից  տեղեկատվության մատչելիության և հրապարակայնության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար:
14 20683