Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Hayk Hovsepyan 30.01.2024 15:33:03 6-րդ հոդվածի <<Միջազգային դատարանի իրավազորությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված այն հանցագործությունների վրա>> նախադասությունից հանել, <<Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված >> բառերը, քանի որ կարող է իրավիճակ, երբ տեղի են ունեցել ազգամիջյան այնպիսի բախումներ, որոնք իրենց բնույթով ենթակա են միջազգային քրեական դատարանին, սակայն տեղի են ունեցել այլ պետության տարածքում։։
2 Արա Սաղումյան 31.01.2024 12:54:51 Առաջարկում եմ նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 14-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և վերջին մասում, 21-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» բառով: Ի դեպ, 3-րդ հոդվածի 11-րդ կետում, 7-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 36-րդ հոդվածի նախավերջին պարբերության մեջ և 46-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկություն» եզրույթը ճիշտ է օգտագործված: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ բացակայություն բառակապակցություններում։
3 Արա Սաղումյան 31.01.2024 12:56:14 Օրենքի նախագծի տեքստը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին:
4 Արա Սաղումյան 31.01.2024 12:56:14 Օրենքի նախագծի տեքստը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: