Add to favourites

«Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագծի ընդունման դեպքում իրավական ամրագրում կստանա Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը և համագործակցության նպատակով լիազորված մարմինների գործողությունները՝ համագործակցության ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման նպատակով:

  • Discussed

    30.01.2024 - 14.02.2024

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal legislation, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 901

Print

Suggestions

Արա Սաղումյան

31.01.2024

Օրենքի նախագծի տեքստը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին:

Արա Սաղումյան

31.01.2024

Օրենքի նախագծի տեքստը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին:

Արա Սաղումյան

31.01.2024

Առաջարկում եմ նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 14-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և վերջին մասում, 21-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» բառով: Ի դեպ, 3-րդ հոդվածի 11-րդ կետում, 7-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 36-րդ հոդվածի նախավերջին պարբերության մեջ և 46-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկություն» եզրույթը ճիշտ է օգտագործված: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ բացակայություն բառակապակցություններում։

See more