Հիշել նախագիծը

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՎ (ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՎ  (ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը - «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է  ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչեվ 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման 2-րդ կետի պահանջից։ Կառավարության կողմից հաստատված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված չէ գործողությունների պլանով սահմանված միջոցառումների համար անհրաժեշտ ծախսային գնահատումը։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Նախագծով սահմանվում են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված՝ 2024-2027թթ․ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումների ծախսային գնահատումները։ Հանքարդյունաբերության ոլորտը` հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը, մինչև սույն Ռազմավարության ընդունումը չի ունեցել հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտար ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ առկա խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: Ռազմավարության Գործողությունների պլանով սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում կունենանք ոլորտի կարգավորմանն ու զարգացմանը, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործմանը, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարմանն ու մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը։
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­րա­րության կողմից:
  4. Ակնկալվող արդյունքը – Ներկայացվող նախագծի ընդունմամբ կսահմանվեն Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված՝ 2024-2027թթ․ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումների ծախսային գնահատումները: Համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պարագայում կապահովվի Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության միջոցառումների իրականացման աշխատանքները, ինչի արդյունքում ․․․
  5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1431-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
  6. «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
  7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Ներկայացվող նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ին հաստատված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության պահանջներից, որը մշակվել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև տնտեսության զարգացման գերակայությունների, առաջնահերթությունների ու հնարավորությունների վրա։ Հաստատված Ռազմավարությունը համահունչ է Հայաստանի 2050 վերափոխման ռազմավարության օրակարգի 3-րդ՝ արդյունավետ և հաշվետու կառավարում, 6-րդ՝ իրավական Հայաստան, 8-րդ՝ մաքուր և կանաչ Հայաստան, 9-րդ՝ տարածքային խելամիտ զարգացում, 13-րդ՝ վերականգնվող և հանրամատչելի էներգիա և 14-րդ՝ գործարարների համար գրավիչ Հայաստան մեգանպատակներին: Բարեփոխումները ներդաշնակ են ՄԱԿ կայուն զարգացման նպատակների ներքո երկրի հանձնառություններին: Կայուն զարգացման առնվազն 7 նպատակ ուղղակիորեն առնչվում է Ռազմավարության օրակարգին (պատասխանատու սպառում և արտադրություն, աղքատության վերացում, ամուր առողջություն և բարեկեցություն, արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ, արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ, կայուն քաղաքներ և համայնքներ, գործողություն հանուն կլիմայի և այլն)։ Բարեփոխումները նաև ԵՄ հետ համագործակցության առանցքային ուղղություններից են և հիմնականում առնչվում են ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ 3-րդ (Շրջակա միջավայր), 9-րդ (Առևտուրը և կայուն զարգացումը) և 12-րդ (Հանքարդյունաբերությունը) գլուխներին։
  • Քննարկվել է

    24.01.2024 - 08.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1235

Տպել

Առաջարկներ`

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

31.01.2024

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչեվ 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով հաստատվելիք հավելվածի «Թիրախային ուղղություն 2.2.» բաժնի «Սոցիալ-տնտեսական, շրջակա միջավայրի պահպանություն» ենթաբաժնի 29-րդ միջոցառման և «Թիրախային ուղղություն 3.2. Ներդրումային միջավայրի բարելավում» բաժնի 1-ին միջոցառման իրականացման համար որպես ֆինանսավորման աղբյուրներ (4-8-րդ սյունակներում) նշված են, որ միջոցառման հիմնական ծախսը կտրվի հանքարդյունահանող ընկերությունների կողմից։ Սակայն ընդերքօգտագործողների վրա ֆինանսական պարտավորություններ կարող է դրված լինել միայն օրենքի ուժով, ուստի առաջարկում ենք այն խմբագրել և «Հիմնական ծախսը կտրվի հանքարդյունահանող ընկերությունների կողմից» բառերը փոխարինել «Օրենքով չարգելված միջոցներ» բառերով։

Տեսնել ավելին