Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՎ (ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 31.01.2024 14:47:03 «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչեվ 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով հաստատվելիք հավելվածի «Թիրախային ուղղություն 2.2.» բաժնի «Սոցիալ-տնտեսական, շրջակա միջավայրի պահպանություն» ենթաբաժնի 29-րդ միջոցառման և «Թիրախային ուղղություն 3.2. Ներդրումային միջավայրի բարելավում» բաժնի 1-ին միջոցառման իրականացման համար որպես ֆինանսավորման աղբյուրներ (4-8-րդ սյունակներում) նշված են, որ միջոցառման հիմնական ծախսը կտրվի հանքարդյունահանող ընկերությունների կողմից։ Սակայն ընդերքօգտագործողների վրա ֆինանսական պարտավորություններ կարող է դրված լինել միայն օրենքի ուժով, ուստի առաջարկում ենք այն խմբագրել և «Հիմնական ծախսը կտրվի հանքարդյունահանող ընկերությունների կողմից» բառերը փոխարինել «Օրենքով չարգելված միջոցներ» բառերով։ Ընդունվել է։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: