Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

արձանագրային

 

 

«     » __________________ 2018 թ.  № _____

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  1. Հավանություն տալ՝

1) Հայաստանի  Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին՝ համաձայն № 1  հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին՝ համաձայն № 2 հավելվածի։

  1. Սույն որոշման №2 հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդի­սա­ցող՝ Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանությա­ն և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման  2018-2024 թվականների  ծրագրի իրականացման ընթացքի մասին: 

  1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`

1) համակարգել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը.

2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը Հայաստանի Հանրապետու­թյան կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման  2018-2024 թվականների ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

  1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին ցուցա­բերել աջակցություն Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջո­ցա­ռումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին:
  • Քննարկվել է

    23.01.2018 - 07.02.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1091

Տպել