Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագիրը մշակված է Նախարարության կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավապության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի նիստի № 38 արձանագրային որոշման 2-րդ կետը։ Մշակման հիմնական նպատակն է՝ uոցիալ-տնտեuական նոր պայմաններում «Ֆիզիկական կուլտուրայի և uպորտի մաuին», «Մանկապատանեկան uպորտի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքների դրույթների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի» համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարա­կա­կան կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորու­թյունների ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման և տարածման, տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությանն ինտեգրվելու գործընթացի խթանումը, հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին, մարզական և առողջարարական գործունեության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվելու հնարավորություն ունենալուն նպաստելը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և առողջարարական վայրերի մատչելիության ապահովումը։

  • Քննարկվել է

    23.01.2018 - 07.02.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 798

Տպել