Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝ օդային տրանսպորտով տեղափոխման դեպքում առաջացած ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ԲԵՌԻ՝ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով Ստեփանծմինդա-Լարս ուղով բեռների արտահանման  ժամկետները, ըստ այդմ ՀՀ ռեզիդենտ բազմաթիվ ընկերությունների կողմից նշյալ ցամաքային ուղիով բեռների տեղափոխման արդյունքում կրած վնասները, մասնավորապես արագ փչացող բեռների մասով, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն Նախագիծը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝  օդային տրանսպորտով տեղափոխումը մատչելի դարձնել՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով։

      Սույն միջոցառման շրջանակում օդային տրանսպորտի միջոցով բեռի տեղափոխման ծառայությունը շահառուներին մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքից օդային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն, և ծառայությունը մատուցվում է շահառուի և օպերատորի միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա։

Հարկ է նշել, որ Շահառուներին ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման գումարի չափը կազմում է ծառայության մատուցած արժեքի 50%-ը, բայց ոչ ավելի, քան մեկ կիլոգրամի  համար 1000 (հազար)  դրամը։ Յուրաքանչյուր շահառու ծառայություն կարող է ստանալ մեկից ավելի անգամ։

 

Հաշվի առնելով, որ ներկայումս արտահանողները շուտ փչացող բեռների մասով Լարսի փակման ժամանակ չունեն այլընտրանքային ճանապարհով բեռների տեղափոխման հնարավորություն, կամ առկա հնարավորությունը լրացուցիչ ծախս է ենթադրում, ինչը բերում է ապրանքների մրցունակության անկմանը, ուստի առաջարկվող նախագծով նշված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով նախատեսվում է փոխհատուցել այլընտրանքային ճանապարհով բեռների տեղափոխման ժամանակ առաջացող լրացուցիչ ծախսերը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։

        

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

         Նախագծի ընդունման կապակցու­թյամբ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է հատկացնել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-ի որոշման  «Էկոնոմիկայի նախարարություն»  բաժնի 5․3 կետում նշված, ինչպես նաև պետական բյուջեի համապատասխան հոդվածներից և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցով:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050թ․, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետից, քանի որ նախագծի նպատակն է արտահանման և ներմուծման խթանող պայմանների ապահովումն ու միջավայրի ձևավորումը:

  • Քննարկվել է

    20.12.2023 - 04.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1127

Տպել